Հայերեն   English   Русский  

Ժան Բաբտիստ Վանմուրի՝ հայկական կյանքն արտացոլող կտավները


  
դիտումներ: 1164

Ժան Բատիստ Վանմուրը (1671-1737) ֆրանսիացի նկարիչ է, ով հիշվեց Թյուլիփյան դարաշրջանում Սուլթան Ահմեդ Երրորդի գերիշխանության տակ գտնվող Օսմանյան կայսրությունում կյանքն արտացոլող իր նկարներով:

Իր որոշ նկարներում նա պատկերել է նաև հայկական կյանքը Օսմանյան կայսրության ժամանակաշրջանում:

Հայկական հարսանիքը Վանմուրի կտավում

Հարսանիքի մասնակիցները շարժվում են դեպի եկեղեցի: Առջևում երաժիշտներն են: Նրանց հաջորդում է փեսացուն, ում ուղեկցում է մի երիտասարդ թրով: Այնուհետև քայլում են փեսայի հայրը, քահանան, հարսանքավոր կանայք, այդ թվում նաև հարսնացուն` կարմիր հարսանեկան զգեստով: Հարսի և փեսայի առջևից քայլում են ձեռքին հարսանեկան մոմեր պահող հարսաքավորները, իսկ ամուսնության արարողությունից հետո մոմերը կպահեն հարսը և փեսան:

Հայերը թղթախաղ խաղալիս

Ժան Բատիստ Վանմուր

Նկարիչը պատկերում է կանանց և տղամարդկանց երեկոյան թղթախաղ խաղալիս: Տիրում է ոչ պաշտոնական մթնոլորտ: Իր այլ նկարներում Վանմուրը մանրամասնորեն պատկերել է հայկական հագուստի առանձնահատկությունները, ինչպես օրինակ մորթյա բաճկոնները, որ սովորաբար կրել են հայ տղամարդիկ:

Զրույցը Վանմուրի կտավում

Ժան Բատիստ Վանմուր

Այս նկարում նկարիչը պատկերել է հայ տիկնանց և պարոնանց՝ սուրճ ըմպելիս:

Այլ աղբյուրների համաձայն, այս նկարը անվանվում է «Հայ կանայք ինտերիերում սուրճ ըմպելիս»:

Ժան Բաբտիստ Վանմուրը պատկերում է նաև հայ կանանց ասեղնագործելիս:

Ժան Բատիստ Վանմուր

Այս կտավը գտնվում է Ստամբուլի թանգարաններից մեկում, այնտեղ այն պարզապես անվանված է «Ասեղնագործող կանայք», սակայն ըստ որոշ աղբյուրների կտավն անվանում է «Հայ կանայք՝ ասեղնագործելիս»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: