Հայերեն   English   Русский  

​Պոլսահայ մտավորականը կրկին տեղափոխվել է փակ ռեժիմի բանտ


  
դիտումներ: 327

2015թ.-ի սեպտեմբերից բաց ռեժիմի բանտ տեղափոխված պոլսահայ մտավորական, լեզվաբան Սևան Նիշանյանը կրկին տեղափոխվել է փակ ռեժիմի բանտ:

2014 թվականից 11 տարվա ազատարզրկման դատապարտված Սևան Նիշանյանը մեկ տարի փակ ռեժիմի բանտում գտնվելուց հետո 2015թ.-ի սեպտեմբերին տեղափոխվել էր բաց ռեժիմի բանտ: Սակայն հունվարի 22-ին Նիշանյանը տեղափեխվել է նույն բանտի փակ հատված:

Լեզվաբանի փաստաբան Մուրաթ Աքչըն բողոքարկել է այդ որոշումը: Ըստ փաստաբանի՝ բողոքարկման գործընթացը մի քանի ամիս կտևի, որի ընթացքում Նիշանյանը կշարունակի մնալ բանտի փակ ռեժիմի տարածքում: Որպես տեղափոխման պատճառ նշվում է բանտային կանոնները խախտելը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: