Հայերեն   English   Русский  

Լեգիոնելոզի բռնկումից 7 մարդ է մահացել


  
դիտումներ: 909

Կատալոնիայի առողջապահության գործակալության տնօրեն Անտոնի Մաթեուն հաղորդել է Ռիպոլյետում լեգիոլեզի բռնկումից 7 մարդու մահվան մասին:

Բռնկումն արձանագրվել է Սաբադել քաղաքից ոչ հեռու: Բժիշկների խոսքով, բոլոր զոհերն ի սկզբանե ունեցել են առողջական խնդիրներ.ուռուցքային, սրտային անբավարարություն, ռեսպիրատորային հիվանդություններ կամ էլ գիրություն:
Ներկայում Իսպանիայում վարակվել է 45-94 տարեկան ավելի քան 30 մարդ, որոնցից 17-ը մինչև հիմա հիվանդանոցում են: Վարակի օջախը մինչ այժմ պարզված չէ:
Մասնագետները հիշեցնում են, որ այս հիվանդությունը արտահայտված տենդով է ընթանում, ընդհանուր թունավորմամբ, թոքերի, կենտրոնական նյարդային համակարգի ու մարսողական օրգանների ախտահարմամբ:




Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: