Հայերեն   English   Русский  

​Թանձրատերևուկի օգտակար հատկությունները


  
դիտումներ: 12005

Թանձրատերևուկը (կրասուլա) կամ փողի ծառն այն բույսերից է, որ առկա է գրեթե բոլորի տանը: Շատերին այն հետաքրքրում է իր արտաքին տեսքով, իսկ մյուսների կարծիքով` այն իզորու է գումար բերել տուն: Սակայն այս բույսը կարելի է նաև ի օգուտ առողջության օգտագործել: Քանի որ դրա օգտակար հատկությունները կարող են նպաստել բազմաթիվ հիվանդություններից ազատվելուն : Գրում է 101sovet.com-ը:

թանձրատերևուկ

Թանձրատերևուկով բուժման մեթոդներ`

1.Այրվածքներ, վնասվածքներ, գերձգում, վերքեր, թարախապալար

Հարկավոր է բույսի տերևներից խյուս պատրաստել և այն մաշկի վնասված հատվածներին դնել, այնուհետև վիրակապել:

2.Արթրիտ, արթրոզ

Անհրաժեշտ է թանձրատերևուկի 10-15 տերևից հյութ քամել և քնելուց առաջ հոդերին քսել:

3.Նշիկաբորբ, տոնզիլիտ

Բույսի 10 տերևներից հյութը քամել, խառնել 200մլ. ջրին: Կոկորդը ողողել օրական 3-5 անգամ:

4. Շրթունքների հերպես

Բույսի մի քանի տերևներից հյութը քամել և յուրաքանչյուր 30 րոպեն մեկ քսել հերպեսի վրա:

5. Ստամոքսի և տասներկումատնյա աղիքի խոցային հիվանդություն

Անհրաժեշտ է բույսի 2 տերև ուտել` չմոռանալով դրանք լավ ծամելու մասին:

6. Պիելոնեֆրիտ, միզապարկի բորբոքում

թանձրատերևուկ

Բույսի 5 տերևները մանրացնել, վրան 200մլ. տաք ջուր ավելացնել: 1 ժամ հետո թրմել: Հարկավոր է օրական 3 անգամ ուտելուց առաջ 1ճաշի գդալով օգտագործել:

7. Թութք

Կտրած տերևը թութքի վրա դնել:

Սակայն անհրաժեշտ է զգույշ լինել, քանի որ թանձրատերևուկի մեջ առկա է մկնդեղի բարձր համակենտրոնացում: Դրա չարաշահումը կարող է սրտխառնոցի, գիտակցության կորստի և փորլուծության հանգեցնել:

թանձրատերևուկ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: