Հայերեն   English   Русский  

Ջևան Չելոյանցը առնչություն չի ունեցել «Ուլիս» ակումբի հետ. ՀՖՖ


  
դիտումներ: 431

«Ուլիս» ակումբի ֆինանսական խնդիրների պատճառով Հայաստանի առաջնությանը չմասնակցելու տեղեկատվական հոսքերում հրապարակումներ են եղել նաև այն մասին, որ իբր ակումբի հետ առնչություն է ունեցել Մոսկվայի «Սպարտակի» նախկին բաժնետեր, տնօրենների խորհրդի անդամ Ջևան Չելոյանցը։

«Իրականում հայտնի գործարարը «Ուլիս» ակումբի հետ չէր կարող առնչություններ ունենալ և երբեք չի ունեցել, շատ պարզ պատճառով, քանի որ Ջևան Չելոյանցը Երևանի «Բանանց» ակումբի հովանավորն է և իր ներդրումներն ու կառավարման փորձը կիրառում է հենց այդ ակումբում», -հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: