Հայերեն   English   Русский  

Համատեղ հավաք ենք անցկացնում ԱՄՆ-ի, Բրազիլիայի և Ուկրաինայի ընտրանիների հետ. Արայիկ Բաղդադյան


  
դիտումներ: 561

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը շարունակում է ուսումնամարզական հավաքն ուկրաինական Կոնչեզասպ օլիմպիական բազայում: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը:

«Հավաքն անցնում է ըստ ծրագրի: Այստեղ համատեղ հավաք ենք անցկացնում ԱՄՆ-ի, Բրազիլիայի և Ուկրաինայի ընտրանիների հետ: Հավաքի ավարտից հետո կմասնակցենք Կիևում կայանալաիք մրցաշարին, որի արդյունքների հիման վրա էլ կձևավորվի Եվրոպայի առաջնությանը մասնակցող կազմը: Մրցաշարից հետո կվերադառնանք Երևան, իսկ մեկ շաբաթ անց կմեկնենք Ստայկի` ուսումնամարզական հավաքի, այնտեղից էլ Ռիգա` Եվրոպայի առաջնության»,-ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասաց ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը:

Ըմբիշները մասնակցելու են Ուկրաինայի անվանի մարզիկներին և մարզիչներին նվիրված միջազգային 20-րդ մրցաշարին:

Հայաստանը ներկայացնելու են Գարիկ Բարսեղյանը, Գառնիկ Մնացականյանը (57 կգ), Վալոդյա Ֆրանգուլյանը (61 կգ), Դավիթ Սաֆարյանը (65 կգ), Վալտեր Մարգարյանը (70 կգ), Գրիգոր Գրիգորյանը, Վարուժան Կաջոյանը (74 կգ), Մուսա Մուրթազալիևը, Շամիր Աթյանը, Հաջիմուրադ Նուրմոգամեդովը, Սարգիս Հովսեփյանը (86 կգ), Էդգար Ենոքյանը, Անդրանիկ Գալստյանը (97 կգ) և Լևան Բերիանիձեն (125 կգ):

Մրցաշարը կկայանա փետրվարի 12-14-ը Կիևում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: