Հայերեն   English   Русский  

Տիգրան Սարգսյանի եղբայրն ազատվել է դեսպանի պաշտոնից


  
դիտումներ: 394

Հայաստանի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի եղբայրը՝ Արմեն Սարգսյանը, ազատվել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում, Սինգապուրի Հանրապետությունում եւ Մոնղոլիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնից:

ՀՀ նախագահի համապատասխան հրամանագրում ասվում է.

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` որոշում եմ.

Արմեն Սարգսյանին ազատել Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում, Սինգապուրի Հանրապետությունում եւ Մոնղոլիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնից»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: