Հայերեն   English   Русский  

Երևանում մահացած 22-ամյա տղայի հայրը սպառնում է պայթեցնել ինչ-որ մարդկանց. shamshyan


  
դիտումներ: 572

Այսօր՝ փետրվարի 11-ին, Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Մինաս Ավետիսյան 4-րդ փողոցի 22 շենքի 5-րդ բնակարանի բնակիչ Հովհաննես Այվազյանը սպառնում է պայթեցնել ինչ-որ մարդկանց:

Այս մասին դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը: Պատճառը կայանում է նրանում, որ այսօր առավոտյան մահացել է նրա տղան՝ 22-ամյա Աշոտ Այվազյանը, ով առողջական խնդիրներ է ունեցել:

Այս պահին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի աշխատակիցները բաժնի պետի տեղակալի գլխավորությամբ, ինչպես ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը՝ կապիտան Արթուր Ճաղարյանի գլխավորությամբ փորձում են համոզել մահացած տղայի հորը, որպեսզի նա չդիմի այդ քայլին: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ իրավիճակը բավականին լարված է, քանի որ պարզ է՝ հայրը կորցրել է որդուն և դժվար է համոզել ծնողին, որպեսզի հուսահատությունից չդիմի այդ անմիտ քայլին; Հարևանները, ովքեր չցանկացան ներկայանալ, ասում էին. «Տղան 2012 թվականին ծառայել է ՀՀ ՊՆ Վարդենիսի զորամասում և հիվանդության պատճառով զորացրվել է, որից հետո առողջապահության նախարարությունը խոստացել է, որ բուժման ծախսերը կհոգա անգամ արտասահմանում, սակայն այնքան են ձգձգել, որ տղան այսօր մահացել է, ինչի պատճառով էլ հայրը ստիպված փորձում է դիմել ծայրահեղ այդ քայլին»:

Նյութի աղբյուր` shamshyan.com

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: