Հայերեն   English   Русский  

​Հայթեք սերունդ


  
դիտումներ: 835

Վերջերս կայացած «Դիջիկոդ» կիրառական ծրագրավորման պատանեկան մրցույթի ժամանակ «Անկախ»-ը ծանոթացավ դիջիսերնդի հետ: Այժմ ուզում ենք ներկայացնել նրանցից լավագույններին:

«Լավագույն խաղ» անվանակարգում `13 տարեկանից բարձր տարիքային խմբում հաղթող ճանաչվեց Գևորգ Հովհաննիսյանն՝ իր «Դպրոց» խաղով: Գևորգը եկել էր Էջմիածնից, սովորում է Էռնեկյան վարժարանի 11-րդ բնագիտական դասարանում: Ինչո՞ւ դպրոց և ինչ՞ու որոշեց նման խաղ ստեղծել, Գեւորգը պատասխանեց՝

«Խաղը ստեղծել էի մրցույթին մասնակցելու համար:

«Դպրոց»-ը պլատֆորմային խաղ է, կազմված 29 լեվելներից, խաղի ընթացքում օգտվում ենք զենքերից՝թուր, դանակ եւ այլն, իսկ վերջին լեվելում գալիս է գլխավոր հակառակորդը, որն ունի 10 կյանք, եւ մենք պետք է պայքարենք»:

«Լավագույն խաղ» հեղինակն ասում է` Եկա, տեսա, հաղթեցի:

Հայթեք սերունդ

Հաջողություն մաղթենք նրան:

Մելինե Ներսիսյան: Մինչև 13 տարեկանների խմբում հաղթող ճանաչվեց «Դաշնամուր» խաղով եւ 13 տարեկանից բարձր տարիքային խմբում՝ Նանե Սարգսյան` ներկայացրել էր «Animal lab» խաղը:

Մելինեն Վանաձորից է: Սովորում է Ռաֆֆու անվան համար 19 դպրոցում: Վստահ է՝ Դարի պահանջը հենց ծրագրավորումն է:

Ներկայացրել է «Դաշնամուր» խաղը, որը օգտվողին հնարավորություն կտա նվագել ստեղնաշարի ստեղների, կամ մկնիկի օգնությամբ, նպատակն այն է, որ օգտվողը իմանա, թե ի՞նչ է դաշնամուրն ու սովորի նոտաները:

15 տարեկան Նանե Սարգսյանն էլ սովորում է Երեւանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում, Թումոյի սան է:

Նրա ներկայացրած «Animal lab»-ը շատ ուշագրավ էր`վիրտուալ լաբորատորիան լի էր անակնկալներով՝

«Խաղի իմաստը նրանում է, որ մենք տարբեր էվոլուցիոն մակարդակներում, փորձում ենք ճիշտ հավաքել կենդանու օրգան համակարգը, եթե բոլոր համակարգերը ճիշտ են, ստեղծվում է ճիշտ կենդանի, եթե սխալ՝ տարօրինակ մուտանտ, եւ այդպես անցնում ենք հաջորդ մակարդակներ եւ խաղը վերջացնում ենք»:

Խաղի դիզայն ու անիմացիան Նանեն ինքնուրույն է արել, ժյուրին դա գնահատեց եւ «Animal lab»-ը հաղթող ճանաչվեց նաև «Լավագույն դիզայն» անվանակարգում:

«Պատրաստվում եմ առաջ գնալ այս ոլորտում, իմ նպատակն է լավ մասնագետ դառնալ, եւ զարգացնել Հայաստանում ծրագրավորման ոլորտը»:

Մեր մյուս զրուցակիցը` Բարսեղ Աթանյանը նույնպես Էջմիածնից է: Շատերը նրան ճանաչում են «Ամենախելացին» հեռուստամրցույթից: Դիջիկոդին Բարսեղը ներկայացել էր Սանտայի նվերներով:

«Ներկայացրել եմ մի խաղ, բաղկացած 7 աշխարհներից, հերոսը Սանտան է եւ յուրաքանչյուր աշխարհում նա հավաքում է նվերը եւ վերջում պետք է հասցնի երեխաներին»:

Հետաքրքիր ու լավ խաղ ստեղծելու համար նա բազմաթիվ կոդեր է գրել ու ջնջել:Վերջնական արդյունքը բավարարեց ժյուրիի պահանջները, մասնագետները տպավորված էին :

Բարսեղը արդեն մի քանի տարի է՝ հաճախում է Թումո, վստահեցրեց՝ առաջիկայում կզարմացնի իր նոր գաղափարներով: Մասնագիտության ընտրության հարցում դեռևս չի շտապում, բայց կարծում է, որ կշարունակի հենց ՏՏ ոլորտում:

Հիշեցնենք, որ Դիջիկոդի շրջանակներում հայ դպոցականներն աշխատում են «Scratch» (Աղվես) ծրագրավորման լեզվով և նրանց հեղինակած խաղերը տեղադրվում են Մասաչուսեթսի Տեխնոլոգիական Ինստիտուտի կայքում:

Դիջիկոդը զարգացնում է դպրոցականների ալգորիթմային, ստեղծագործական ունակությունները, երաժշտական ճաշակը, օտար լեզուների իմացությունը: Նոր ծանոթությունների և շփման հնարավորություն է տալիս:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: