Հայերեն   English   Русский  

«Շիրակ կենտրոն». ևս մեկ անօթևան ընտանիքի բնակարան նվիրաբերվեց


  
դիտումներ: 592

Ծխի ու մրի մեջ կորած կացարանը, որտեղ երիտասարդ ընտանիքը բնակվում էր 3 մանկահասակ երեխաներով, նույնիսկ տնակ էլ չէր, այլ փոքրիկ կրպակ էր:

Առնվազն վերջին տասնամյակում այս ընտանիքի ահավոր ծանր կենցաղային և կացարանային պայմանները, Գյումրի ժամանող լրագրողների և հյուրերի համար, կարծես թե դարձել էին, այսպես կոչված «քաղաքի այցեքարտը»:

Թերեզա Մխիթարյանի նախաձեռնությամբ Երևանում կազմակերպված դրամահավաքի ընթացքում հանգանակված գումարներով «Շիրակ կենտրոնի» կողմիցնրանց համար գնվեց և նվիրաբերվեց նոր և կահավորված բնակարան: Իսկ կիսախարխուլ կացարանը քանդվեց, տարածքը մաքրվեց շինաղբից իսկ քանդոցքից առաջացած փայտն էլ որպես վառելափայտ բաժանվեց անօթևան ընտանիքներին:

Առավել մանրամասն՝ «Շիրակ կենտրոնի» կողմից պատրաստած տեսանյութում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: