Հայերեն   English   Русский  

​Չինաստանի ԱԳՆ-ն կոչով է հանդես եկել


  
դիտումներ: 838

Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը կոչ է արել ԱՄՆ-ին չլարել իրավիճակը Կորեական թերակղզում: Նման կոչով Չինաստանը հանդես է եկել Հարավային Կորեա չորս F-22 Raptor կործանիչներ տեղափոխելու վերաբերյալ տարածված տեղեկությունից հետո: Գրում է Russian.rt.com-ը:

«Իրավիճակը Կորեական թերակղզում շարունակում է լարված մնալ: Համապատասխան կողմերը պետք է նկատի ունեն տարածաշրջանում խաղաղության և կայունության կարևորությունը և շատ ավելին անեն ընթացիկ լարվածությունը հարթելու նպատակով», - ТАСС լրատվական գործակալությունը մեջբերում է Չինաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Հուն Լեյանի խոսքերը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: