Հայերեն   English   Русский  

Մահացել է «Տժվժիկի» ռեժիսոր Արման Մանարյանը


  
դիտումներ: 690

Այսօր 86 տարեկան հասակում մահացել է հայ կինոռեժիսոր, սցենարիստ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Արման Մանարյանը:

Նա ծնվել է 1929 թվականին, Թեհրանում: 1946 թվականին վերադարձել հայրենիք:

Մանարյանը սովորել է Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, ապա կրթությունը շարունակել Համամիութենական կինեմատոգրաֆիայի պետական իսնտիտուտում:

Նա նկարահանել է այնպիսի հայտնի ֆիլմեր, ինչպիսիք են «Տժվժիկը», «Կարինեն», «Հեղնար Աղբյուրը», «Վերադարձը», «Մորգանի Խնամին», «Բյուրականի աստղադիտարանը» և այլ կինոնկարներ:

Մանարյանը 2012 թվականին արժանացել է «Հայակ» հայկական ամենամյա առաջին կինոմրցանակաբաշխության Հատուկ մրցանակի:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: