Հայերեն   English   Русский  

Օրվա պասային ուտեստը. Պասուց բլինչիկ


  
դիտումներ: 8532

Ինչպես գիտենք, եկեղեցական տոնացույցի համաձայն Մեծ Պահքն այս տարի սկսվել է փետրվարի 27-ից և տևելու է մինչև ապրիլի 15-ը: Ապրիլի 16-ին կնշվի Սուրբ Զատկի տոնը:

Այսուհետ Անկախը իր ընթերցողներին կներկայացնի պասային ուտեստների բաղադրատոմսեր:

Պասի ժամանակ ևս կարելի է պատրասատել նրբաբլիթ՝ բլինչիկ, առանց օգտագործելու կաթ և ձու:

Անհրաժեշտ է՝

Գազավորված հանքային ջուր – 300 մլ

ալյուր – 100 գրամ

շաքարավազ – 1 թեյի գդալ

ձեթ, աղ, պղպեղ

Միջուկի համար՝

Պահածողացված սունկ – 450 գրամ

գազար – 2 հատ

սոխ – ½ գլուխ

կանաչ սոխ, կանաչի, աղ, պղպեղ

Պատրաստման եղանակը՝

Գազավորված հանքային ջրին ավելացնում ենք մի պտղունց աղ, 1 թեյի գդալ շաքարավազ, 3 ճաշի գդալ ձեթ, խառնում ենք և ավելացնում ենք ալյուրը: Հարում ենք, մինչև դառնա միատարր զանգված և դնում ենք սառնարան:

Պատրաստում ենք միջուկը: Տապակի մեջ ձեթ ենք լցնում, ավելացնում ենք նախապես մանրացված սոխը, մարինացված սունկը և քերիչով անցկացված գազարը, աղ, պղպեղ: Մի փոքր տապակվելուց հետո ավելացնում ենք կտրատված կանաչ սոխը և կանաչին: 3-4 րոպե անց անջատում ենք գազօջախը և թողնում, որ սառչի:

Տապակում պատրաստում ենք բլինչիկի խմորը և լցոնում:

Նախատեսված է 3-4 հոգու համար:

Բարի ախորժակ:

Նախորդ բաղադրատոմսին կարող եք ծանոթանալ այստեղ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: