Հայերեն   English   Русский  

Այսօր մայրենի լեզվի միջազգային օրն է


  
դիտումներ: 8886

Հաշվի առնելով անցած դարի կեսերին մայրենի լեզվի իրավունքների դեմ մի շարք ընդվզումները` 1999թ.-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ն փետրվարի 21-ը հռչակեց Մայրենի լեզվի միջազգային օր՝ ի նպաստ լեզուների իրավունքների ճանաչման և գործածության աջակցման։

Ախ,լեզուն,լեզուն,լեզուն որ չըլի,մարդ ընչի նման կըլի: Մեկ աղգի պահողը,իրար հետ միացնողը լեզուն ա ու հավատը... Ձեզ եմ ասում,ձեզ,հայոց նորահաս երիռասարդք,ձեր անունին մեռնեմ,ձեր արևին ղուրբան,տասը լեզու սովորեցեք,ձեր լեզուն, ձեր հավատը ղայիմ բռնեցեք:

Խաչատուր Աբովյան

Մայրենի լեզվի միջազգային օրը հավերժացնում է այն քաղաքական պայքարը, որը մղվել է մոտ վաթսուն տարի առաջ բենգալերենն առանձին լեզու ճանաչելու համար: 1952թ.-ին Դաքայում ոստիկանների կրակոցներից սպանվեցին մի խումբ երիտասարդներ, որոնք դուրս էին եկել բողոքելու կառավարության՝ ուրդուն միակ պետական լեզու ճանաչելու որոշման դեմ:

Լեզուն է ամեն մի ժողովրդի ազգային գոյության ու էության ամենախոշոր փաստը, ինքնության/ու հանճարի ամենախոշոր դրոշմը, պատմության ու հեռավոր անցյալի կախարդական բանալին,հոգեկան կարողությունների ամենաճոխ գանձարանը, հոգին ու հոգեբանությունը:

Հովհաննես Թումանյան

Ի հիշատակ այդ պայքարի` 1999 թվականից ի վեր ՅՈՒՆԵՍԿՕ-ն նշում է Մայրենի լեզվի միջազգային օրը, իսկ 2008 թվականը հռչակել է Լեզուների միջազգային օրը: Ի հիշատակ բենգալացիների պայքարի՝ Սիդնեյի Էշֆիլդ զբոսայգում ևս կանգնեցվել է «Պահպանիր մայր լեզուդ» հուշարձանը:

Ձեր հնամենի լեզուն ես չգիտեմ,բայց սիրում եմ այն:Դրա մեջ Արևելքն եմ զգում,դարերն եմ նշմարում այնտեղ,տեսնում եմ անցյալի խորհրդավոր նշույլի շողարձակումը:Ինձ համար խարծանք է հայերեն թարգմանվելը:

Վ. Հյուգո

Այսօր աշխարհում լեզուների ապագան անորոշ վիճակում է, քանի որ միջազգային մի քանի լեզուներ աստիճանաբար ստիպում են մարդկանց հրաժարվել սեփական մայրենի լեզվից: Ինչ խոսք, դրա կարիքը բացարձակապես չկա, քանի որ երկլեզվությունը և բազմալեզվությունը ավելի շատ տարածում ունեն:

Հայ լեզուն է այն սարսափելի ուժը,որի ընդդեմ տկար են նաև միլիոնավոր բարբարոսների սվինները: Լեզուն է ազգությանց դրոշակը, լեզուն է նոցա որպիսության և վիճակի հայտարարը:

Մ.Նալբանդյան

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ






Մեկնաբանություններ - 1

Flip     02.05.2016 Well, it’s true that sometimes it was deep house in paradise. But even , it is more musically interesting than trance.The fullmoon it’s older than the trance Gopa.hilipPe de Paris
Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: