Հայերեն   English   Русский  

​Դիմահարդարման պարագաները կարող են տեսողության վրա ազդել


  
դիտումներ: 1376

Թարթիչների ներկը դիմահարդարման պարագաներից թերևս ամենատարածվածն է, որը կիրառում են նույնիսկ այն կանայք, ովքեր հրաժարվում են անգամ ստվերաներկերից:

Սակայն, փորձագետները զգուշացնում են այդ պարագայի վտանգների մասին:

Առաջին հերթին թարթիչների ներկի օգտագործման ժամկետն է կարևորվում, որին գրեթե ոչ ոք ուշադրություն չի դարձնում:Մեծ Բրիտանիայում անցկացված հարցումը պարզեց, որ կանանց 70%-ը տեղեկություն անգամ չունի, որ այդ ներկը սրվակը բացելուց հետո պիտանի է օգտագործման համար ընդամենը 4 ամիս:
«Optegra» խմբի մասնագետները հայտարարում են, որ թարթիչների ժամկետանց ներկը կարող տարբեր հիվանդությունների պատճառ դառնալ, դրանցից մեկն էլ` տեսողության վատթարացումն է:




Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: