Հայերեն   English   Русский  

Ադամանդներով զարդարված հազվագյուտ Hermès Birkin պայուսակը վաճառվել է 185,000 դոլարով


  
դիտումներ: 1441

Hermès-ի հազվագյուտ պայուսակը աճուրդում վաճառվել է 185,000 դոլարով:

Հիմալայան Նիլո կոկորդիլոսի կաշվից Birkin պայուսակի սպիտակ ոսկուց պատրաստված մետաղական մասերը զարդարված են 18 կարատ 245 ադամանդներով: Կոկորդիլոսի չափազանց գունատ կաշվից պատրաստված պայուսակը վաճառքի է հանվել Լոս Անջելեսի Բևեռլի հիլզի աճուրդի տանը:

հազվագյուտ Hermès Birkin պայուսակ

Աճուրդի տունը հայտնել է, որ Hermès-ը կոկորդիլոսների սեփական ֆերմա ունի, որտեղ կենդանիներին խաչասերում են չափազանց բաց գույնի կաշիներ ստանալու համար:

Hermès-ի դիզայներից մեկ տարի է պահանջվել պայուսակը պատրաստելու համար, իսկ վնասվելու դեպքում ընկերությունը խոստացել է անմիջապես վերանորոգել այն:
Հիմալայան Նիլո կոկորդիլոսի կաշվից պատրաստված
Birkin-ը նախապես գնահատվել է 150,000 դոլար:

Վիկտորիա Բեքհեմը Hermès-ի դիզայնի երկրպագու է և ըստ տեղեկությունների՝ 2 միլիոն դոլար արժողությամբ պայուսակների հավաքածու ունի, իսկ Քիմ Քարդաշյանը այնքան շատ ունի այդ պայուսակներից, որ նրանցից մեկը օգտագործում է որպես մարզասրահ այցելելու պայուսակ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: