Հայերեն   English   Русский  

Նախագահի ելույթով խոստացված Հայաստանը ​տեսնելու համար ժամանակ է պետք


  
դիտումներ: 650

ՀՀԿ-ՀՅԴ համագործակցությունը երկարատև համագործակցություն է, որի արդյունքներին հանրությունը ականատես կլինի: Համենայնդեպս, այդպիսին է երկու քաղաքական ուժերի՝ ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի տրամադրվածությունը: Այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին, խոսելով քաղաքական ամենաակտուալ համագործակցության ու դրա պտուղների մասին, նշեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

Բաղդասարյանը նշեց, որ նախագահի ելույթով խոստացված Հայաստանը տեսնելու համար ժամանակ է պետք:

«Հարկավոր է համբերել և ժամանակի ընթացքում ականատես կլինեք այն բոլոր փոփոխություններին, որ արտահայտում էր Հանրապետության նախագահի ելույթը»,-նշեց Բաղդասարյանը:

Խոսելով պաշտոնանկ եղած քաղաքական գործիչների՝ նախարարների ու մարզպետերի մասին, ՀՀԿ խմբակցության ղեկավարը նշեց, որ նրանք բոլորը կարող մարդիկ են և նրանց ժամանակի ընթացքում առաջարկներ կլինեն:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: