Հայերեն   English   Русский  

​ Հակաբեղմնավորիչների համաշխարհային օրը


  
դիտումներ: 1478

2007-ի, սեպտեմբերի 26-ին մի շարք կազմակերպությունների ձեռնարկով (վերարտադրողական առողջության, ընտանիքի խնդիրների պլանավորման հարցերով զբաղվող) առաջին անգամ նշվեց Հակաբեղմնավորիչների համաշխարհային օրը, ու այդ օրվանից, այն նշվում է ամեն տարի:

Հակաբեղմնավորիչների համաշխարհային օրը երկարաժամկետ քարոզարշավ է` ուղղված վերարտադրողական տարիքի բոլոր կանանց ու տղամարդկանց: Նպատակն է` նվազեցնել չպլանավորված հղիությունների մակարդակը և որի գլխավոր կարգախոսն է`”Կոնտրացեպցիան ձեր կյանքն է, ձեր պատասխանատվությունը”:

Ամեն տարի այս օրը ողջ աշխարհում տարբեր միջոցառումներ են կազմակերպվում. Դրանք կրթական ակցիաներ են ուսումնական հաստատություններում, բարեգործական համերգներ, թեմատիկ պորտալների ստեղծում ու համաժողովներ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: