Հայերեն   English   Русский  

Ինչպես խնամել մաշկը գարնանը


  
դիտումներ: 7609

Գարունը մոտենում է, և ինչպես ծանր հագուստն ենք հանգից հանում, այնպես էլ պետք է մաշկը թեթևացնենք: Իսկ ձմռան ցրտերից հետո մաշկն առավել լուրջ խնամքի կարիք է զգում: Չոր մաշկ ունեցողներն առավել չորություն ու կոպտություն են զգում, յուղոտ մաշկն ասես բորբոքված տեսք է ստանում, կնճիռներն է՛լ ավելի տեսանելի են դառնում, ի հայտ են գալիս բշտիկներ: Ակտիվ արևը միայն սրում է այդ խնդիրները:

Գարնանային խնամքի առանձնահատկությունները կախված են մաշկի տեսակից, սակայն կան ընդհանուր խորհուրդներ բոլորի համար:

Կերեք առավել շատ թարմ մրգեր ու բանջարեղեն: Մի տարվեք խմորային, քաղցր և յուղոտ մթերքներով: Ընդունեք վիտամինային կոմպլեքսներ: Դա կամրացնի օրգանիզմը և կօգնի ազատվել ավանդական գարնանային ավիտամինոզից, որն ազդում է մաշկի վիճակի վրա:

Ձմռանը օրգանիզմում կուտակվում են տոքսիններ: Որպեսզի ազատվեք դրանցից, անհրաժեշտ է իրականացնել հակաօքսիդային միջոցներ: Կարող եք այցելել շոգեբաղնիք: Անպայման պետք է մաքրեք մաշկի արտաքին շերտը պիլինգի միջոցով կամ դեմքի մաքրման այլ եղանակներով: Կարող եք նաև տնային պայմաններում դա անել` սկրաբի միջոցով: Չոր մաշկի դեպքում ամսական երկու անգամը բավական է, իսկ յուղոտ և նորմալ մաշկի դեպքում` ամեն շաբաթ:

Գարնանայի խնամքի կարևոր բաղկացուցիչ է առավոտյան և քնելուց առաջ մաշկի մաքրումը: Չոր մաշկ ունեցողներին խորհուրդ է տրվում դեմքը մաքրել կաթիկով, քանի որ այդ տիպի մաշկը շատ քիչ ճարպ է պարունակում, իսկ ջրով լվանալու դեպքում բնական պաշտպանիչ շերտը հեշտությամբ դուրս է գալիս: Չոր մաշկը ամեն անգամ ջրով լվանալուց հետո անհրաժեշտ է դեմքին քսել խոնավեցնող կամ սնուցող քսուք կամ էլ բուսական յուղ: Գարնանը յուղոտ մաշկը պետք է մաքրել քիչ սպիրտ պարունակող տոնիկներով: Սակայն դրանց հաճախակի օգտագործումն ուժեղացնում է ճարպագեղձերի աշխատանքը:

չոր մաշկ

Գարնանը վերանայեք ձեր սնուցող քսուքների բաղադրությունը: Ցերեկային խնամքը պետք է ներառի այնպիսի քսուքների օգտագործում, որոնք պաշտպանում են արևի ճառագայթներից: Մոտ 20 օրից կարող եք այն փոխել:

Ընդհանրապես, որպեսզի մաշկը ցերեկը փայլի, գիշերը պետք է հանգիստ վիճակում լինի և սնուցվի: Լուրջ վերաբերվեք գիշերային քսուքի ընտրությանը, ուշադիր ծանոթացեք բաղադրությանը: Չոր մաշկին գարնանը անհրաժեշտ են բուսական յուղեր:

Յուղոտ մաշկի համար երեկոյան քսուքը պետք է պարունակի հնարավորինս քիչ ճարպեր, ուստի ավելի լավ է ընտրել գելային հիմքով կոսմետիկ միջոցներ: Բացի այդ, ցանկալի է, որպեսզի երեկոյան քսուքն իր մեջ պարունակի մաշկը հանգստացնող կոմպոնենտներ, օրինակ, երիցուկ, կալենդուլա, ալանտոին:

Նորմալ մաշկի դեպքում խորհուրդ են տրվում խոնավեցնող նոսր քսուքները:

Համակցված (комбинированный) կամ խառը մաշկի դեպքում պետք է օգտվել միանգամից երկու միջոցից` յուղոտ և չոր մաշկի համար նախատեսված: Հիշեցնենք, որ Խառը մաշկին բնորոշ են մաշկի հաստացումը, լայնացած մազաճարպային ծակոտիները, դեմքի կենտրոնական մասերում ակտիվ ճարպարտադրությունը, մաշկի յուրահատուկ փայլը, որոնք զուգակցվում են դեմքի կողմնային հատվածներում մաշկի թեփոտումով և բարակացումով: Թվում է` դժվար է, բայց արդյունքն ակնհայտ է:

Հատկապես գարնան սկզբին մաշկը շատ խոցելի է: Հենց այս ընթացքում են ի հայտ գալիս նաև ալերգիաները: Զգայուն մաշկ ունեցողները պետք է ավելի ուշադիր լինեն: Օրինակ, պետք է ընտրեն այնպիսի քսուքներ,կ որոնց վրա նշված է, որ նախատեսված է չոր և զգայուն մաշկի համար: Նման քսուքների բաղադրության մեջ չկան գունանյութեր, բուրավետիչներ, էմուլգատորներ և կոնսերվանտներ: Այս քսուքները երբեք չեն ունենում վառ երանգ և ընդգծված բույր: Դրանց պահպանման ժամկետը նույնպես մեծ չէ:

դիմակ

Գարնանը մաշկի խնամքն անիմաստ է առանց բանջարեղենային և մրգային դիմակների: Օրինակ, ձիթապտղի յուղով, մեղրով, լիմոնի հյութով և մի փոքր վարսակի խառնուրդով դիմակը ունիվերսալ սնուցող դիմակ է: Ընդհանրապես, բանանով, խնձորով, թուրինջով պատրաստված դիմակները շատ օգտակար են մաշկի համար:

Ձմռան ավարտից հետո մարդիկ հաճախ հոգնածության զգացում են ունենում, ինչը նաև գարնանային դեպրեսիա են անվանում: Դա հենց ձմեռային անբավարար արևի, չոր օդի, նստակյաց կյանքի հետևանք է:

Աշխատեք քնել 8 ժամից ոչ պակաս, հաճախ զբոսնեք մաքուր օդին, որպեսզի ձեր այտերին հայտնվի բնական կարմրությունը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: