Հայերեն   English   Русский  

Ռիոյի Օլիմպիական խաղերում բռնցքամարտիկները հանդես կգան առանց սաղավարտների


  
դիտումներ: 642

Միջազգային օլիմպիական կոմիտեի գործադիր կոմիտեն բավարարել է AIBA-ի (Բռնցքամարտի միջազգային ասոցիացիա)` Խաղերի ժամանակ տղամարդ բռնցքամարտիկների պաշպանիչ սաղավարտներ չկրելու առաջարկը: Այս մասին գրում է ՀԱՕԿ լրատվության բաժինը:

«Մենք ուրախ ենք, որ ՄՕԿ-ը բավարարել է մեր առաջարկը: Այս որոշմանը բռնցքամարտի սիրահարները երկար ժամանակ է ինչ սպասում էին: Մեր հաշվարկները և հետազոտությունները ցույց են տվել, որ սաղավարտներից ազատվելը բռնցքամարտի համար միայն օգտակար է», - ընդգծել է AIBA-ի նախագահ Չին-Կուո Վուն:

Տղամարդկանց սիրողական բռնցքամարտում սաղավարտների կրելը դադարեցվել է 2013 թվականից: AIBA-ի հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ առանց սաղավարտների մենամարտելն ավելի անվնաս է: Անհամեմատ քչացել են մարզիկների ուղեղի ցնցումներ ստանալու և վնասվածքների քանակը:

Առանց սաղավարտների բռնցքամարտիկները վերջին անգամ մրցել են 1984 թվականի Լոս Անջելեսի Օլիմպիական խաղերում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: