Հայերեն   English   Русский  

Ռիոյի Օլիմպիական խաղերի ժամանակ ուժեղագույն ըմբիշները տարբեր ենթախմբերում կընդգրկվեն


  
դիտումներ: 623

Միջազգային օլիմպիական կոմիտեն, Ըմբշամարտի համաշխարհային միություն հետ երկար բանակցություններից հետո ընդունել է՝ Ռիոյի Օլիմպիական խաղերի ժամանակ ուժեղագույն ըմբիշներին տարբեր ենթախմբերում ընդգրկելու առաջարկը:

Ամառային 31-րդ Օլիմպիական խաղերի ժամանակ տարբեր ենթախմբերում կընդգրկվեն 2015 թվականին Լաս Վեգասում կայացած աշխարհի առաջնության եզրափակչի մասնակիցները: Խոսքը վերաբերում է միայն ըմբիշներին, ոչ թե երկրներին:

Այսինքն՝ եթե Լաս Վեգասում եզրափակիչ հասած մարզիկը ինչ-ինչ պատճառներով չի մասնակցի Ռիոյի Օլիմպիական խաղերին, ապա այս օրենքը չի տարածվի նրան փոխարինած ըմբիշի վրա:

Այս հարցը քննարկվում էր դեռևս 2013 թվականից:

Ռիոյի Օլիմպիական խաղերը կկայանան օգոստոսի 5-21-ը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: