Հայերեն   English   Русский  

Լոզան քաղաքում դերսիմահայերը կհանդիպեն «Հայ Դերսիմ» միջոցառման շրջանակներում


  
դիտումներ: 1271

Սեպտեմբերի 27-ին Շվեյցարիայի Լոզան քաղաքում տեղի կունենա Դերսիմի հայերի զորակցության օրը:

Դերսիմցիները այս հանդիպումը անվանել են «Հայ Դերսիմ»: Հանդիպմանը կմասնակցեն այնպիսի հայտնի արվեստագետներ, ինչպիսիք են Ջիվան Գասպարյանը, Հասմիկ Հարությունյանը, ինչպես նաև Ահմեդ Ասլանը, Հրանտ Դինքի այրին` Ռաքել Դինքը, իրավաբան Էրդալ Դողանը: Միջոցառման շրջանակներում տեղի կունենա համերգ, կընթերցվեն բանաստեղծություններ, կցուցադրվի ֆիլմ, ինչպես նաև ֆոլկլորային ներկայացում: Հանդիպմանը խոսքով հանդես կգան Ռաքել Դինքը, Այշե Հյուրը, Հովսեփ Հայրենին, Էրդալ Դողանը և «Ակօս» թերթի հիմնադիրներից Սարգիս Սերոբյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: