Հայերեն   English   Русский  

​«Օսկար 2017»-ի կարող է առաջադրվել Հայոց ցեղասպանության մասին Քըրք Քըրքորյանի ֆիլմը


  
դիտումներ: 1736

2017 թվականին «Օսկար»-ի հավակնորդ ֆիլմերի ցանկում է հայտնվել Քըրք Քըրքորյանի կողմից ֆինանսավորված «Խոստում» ֆիլմը: Ֆիլմն Օսմանյան կայսրության կողմից հայերի ցեղասպանության մասին է։ Սցենարի հիմքում ընկած է սիրո եռանկյունի՝ ուսանող-բժիշկ Մայքլը, Աննան ու Փարիզից ամերիկացի լրագրող Քրիսը։ Գործողությունը տեղի է ունենում 1922 թվականին՝ Օսմանյան կայսրության անկման ժանամանակաշրջանում։

Ֆիլմի նկարահանումները կատարվել են Իսպանիայում եվ Պորտուգալիայում։

Ֆիլմի ռեժիսորն է Թերի Ջորջը։ Ֆիլմի նկարահանումները դեռևս ընթացքի մեջ են և պրեմիերան տեղի կունենա 2016 թվականին։

Ֆիլմը նկարահանում է «Survival Pictures» ընկերությունը, որի ղեկավարներն են Էնթնի Մանդեկիչը և Էրիկ Իսրայելյանը։ Ընկերությանը ֆինանսավորում է « Tracinda Corporation» կորպորացիան, որը պատկանում էր ամերիկահայ Քըրք Քըրքորյանին, նա մահացավ 2015 թվականի հունիսի 16-ին 98 տարեկան հասակում։ Քըրք Քըրքորյանի երազանքն էր նկարահանել ֆիլմ հայերի ցեղասպանության վերաբերյալ։

Օսկարի թեկնածուների ենթադրյալ ցուցակը տարեկան կազմում է «The Playlist» կինոպորտալը։ «The Playlist»-ի ենթադրությունների ճշգրտության չափը կարելի է տեսնել նախորդ համընկնումներում. «Օսկար2016»-ը պորտալը տվել էր ՛՛Խելահեղ Մաքս՛՛ և ՛՛Մարսեցին՛՛ ֆիլմերին։ Արդյունքում ֆիլմերը համապատասխանաբար ստացան 10 և 7 անվանակարգեր։ «The Playlist»-ը չսխալվեց նաև լավագույն ռեժիսոր անվանակարգում Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուին («Փրկվածը») որպես հաղթող գուշակելիս։ Պորտալը գուշակեց նաև Լեոնարդո դի Կապրիոյի ՛՛Օսկար՛՛-ի արժանանալը «Փրկվածը» ֆիլմում դերի համար։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: