Հայերեն   English   Русский  

Մարիա Շարապովայի սպորտային գործունեությունը ժամանակավորապես դադարեցվում է


  
դիտումներ: 590

Մարտի 7-ին՝ երկուշաբթի օրը, հայտնի թենիսիստուհի Մարիա Շարապովան Լոս Անջելեսում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ խոստովանել է՝ ձախողել է թմրանյութերի օգտագործման թեստը, ինչի արդյունքում թենիսիստուհու գործունեությունը ժամանակավորապես դադարեցվել է:

Մարիան չի փորձել հերքել այդ փաստը՝ պատասխանատվությունն ամբողջապես վերցնելով իր վրա: Մարիայի օրգանիզմում հայտնաբերվել է մելդոնիում կոչվող թմրանյութը, որը նա առաջին անգամ օգտագործել է 2006 թվականին առողջական խնդիրների պատճառով: Մարիայի խոսքով մելդոնիումը միայն վերջերս է ավելացել արգելված նյութերի ցուցակում: Մարիան հայտնել է՝ վերջին տասը տարվա ընթացքում նա իր բժշկի կողմից նշանակված միլդրոնատ կոչվող դեղամիջոցն է օգտագործել, որը, ինչպես հետագայում է պարզվել, ունի նաև մեկ այլ անվանում՝ մելդոնիում: Մարիան ընդգծել է այն փաստը, որ այն շրջանում, երբ նա սկսել է օգտագործել այս դեղամիջոցը, այն դեռևս չկար արգելված նյութերի ցուցակում, հետևաբար, նա ոչ մի անօրինական արարք չի գործել: Թենիսիստուհին շատ վշտացած է, քանի որ այդ մեկ սխալի պատճառով նա հիասթափեցրել է իր երկրպագուներին և դադարեցրել իր սպորտային կարիերան, որը նա սկսել էր դեռ չորս տարեկանից: Մարիան անդրադարձել է նաև սպորտային աշխարհից հեռանալու բամբասանքներին՝ հայտնելով, որ չի պատրաստվում լքել այս ասպարեզը նման ամոթալի կերպով, հատկապես այն դեպքում, երբ նա իր վերջին խաղի ժամանակ պարտություն է կրել:

Ինչևէ, Մարիա Շարապովան դեռևս ստիպված է սպասել, քանի որ թենիսիստուհու գործունեության ժամանակավոր դադարը սկսվելու է մարտի 12-ից:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: