Հայերեն   English   Русский  

Շարապովան մեծ խիզախություն է ցուցաբերել. Սերենա Ուիլյամսի արձագանքը դոպինգ սկանդալին


  
դիտումներ: 684

Մարիա Շարապովան մեծ խիզախություն է ցուցաբերել պատասխանատվությունն իր վրա վերցնելով:

WTA վարկածով աշխարհի առաջին ռակետ Սերենա Ուիլյամսն այսպես է արձագանքել ռուսաստանցի թենիսիստուհու խոստովանությանը, որ իր ` արգելված խթանիչների ստուգման թեստը դրական արդյունք է արձանագրել:

« Ինչպես ասաց Մարիան, նա պատրաստ է պատասխանատվություն վերցնել այդ քայլի համար: Ես գտնում եմ, որ նա ցուցաբերել է մեծ խիզախություն»,- ասել է Ուիլյամսը, ում խոսքերը մեջբերում է Ռոյթերսը:

Հիշեցնենք, որ Մարտի 7-ին Շարապովան Լոս Անջելեսում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ խոստովանել է՝ ձախողել է թմրանյութերի օգտագործման թեստը, ինչի արդյունքում թենիսիստուհու գործունեությունը ժամանակավորապես դադարեցվել է:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: