Հայերեն   English   Русский  

Չեմ հասկանում` 55 բարձրակարգ մարզիկ սրտի հիվանդություն ունի՞. Էնդի Մարեյ


  
դիտումներ: 679

Աշխարհի երկրորդ ռակետ բրիտանացի թենիսիստ Էնդի Մարեյը իր կարծիքն է արտահայտել Մարիա Շարապաովայի անվան հետ կապված դոպինգ սկանդալի մասին:

«Եթե դուք դեղամիջոցներ եք օգտագործում ձեր արդյունավետությունը բարձրացնելու համար, իսկ հետո ձախողում դոպինգ թեսթը , ապա ձեզ պարտավոր են որակազրկել: Կարծում եմ` անարդար է դեղեր ընդունելը առանց բժշկական ցուցումների, պարզապես այն պատճառով, որ դա օրինական է:

Եթե դուք ընդունում եք դեղեր առանց բժշկի ցուցումների, ուրեմն դուք դրանց կարիքը չունեք: Դուք պարզապես ցանկանում եք դրանցից ստանալ արդյունքներ, որոնք կբարձրացնեն ձեր ցուցանիշները, և ես չեմ կարծում թե դա ճիշտ է»,- Մարեյի խոսքերն է մեջբերում Daily Express-ը:

«Մեր օրերում դոպինգի հետ կապված սկանդալներ հաճախ են տեղի են ունենում: Թվում է` ամեն շաբաթ ինչ-որ մեկին բռնացնում են, այնպես որ չեմ կարող ասել, թե շատ էի զարմացել Շարապովայի մասին լսելով:

Ես կարդացել եմ, որ 55 մարզիկ չի անցել արգելված խթանիչների թեսթը այդ նույն դեղամիջոցի պատճառով հունվարի 1-ից հետո. չեմ հասկանում` այդքան շատ բարձրակարգ մարզիկներ սրտի հիվանդություն ունեն»,- նշել է Մարեյը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: