Հայերեն   English   Русский  

Եվրոպայի առաջնություն. Ըմբիշներ Խաչատրյանը և Հարությունյանը պարտվեցին


  
դիտումներ: 528

Ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում պայքարի մեջ մտան հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամները: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը:

66 կգ քաշային կարգի Միհրան Հարությունյանը տհաճ անակնկալ մատուցեց մարզասերներին: Որակավորման փուլում նա 6:4 հաշվով հաղթեց լեհ Գրեգոր Վինկեին, սակայն 1/8 եզրափակչում 2:3 հաշվով պարտվեց լատվիացի Նիկիտա Մաժուկսին և դուրս մնաց հետագա պայքարից:

130 կգ քաշային Էդգար Խաչատրյանը վստահ մեկնարկեց՝ որակավորման փուլում 9:0 հաշվով առավեության հասնելով ավստրացի ըմբիշի նկատմամբ: Սակայն հայ ըմբիշը 1/8 եզրափակչում տուշեով պարտվեց գերմանացի Էդուարդ Պոպին և լքեց պայքարը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: