Հայերեն   English   Русский  

​Խոտաբույսերի և համեմունքների ութ տեսակ, որոնք հեշտությամբ կարող եք աճեցնել խոհանոցում


  
դիտումներ: 2013

Բոլոր տնտեսուհիների երազանքն է ձեռքի տակ ունենալ բոլոր անհրաժեշտ բաղադրիչները տարբեր ուտեստներ պատրաստելու համար: Չէ որ երբեմն պատահում է, որ չի լինում գտնել օրինակ ամենապարզ համեմունքը` մաղադանոսը:

Ահա այն համեմունքները, որոնք հնարավոր է աճեցնել տնային պայմաններում:

Համեմ

Համեմի համար ամենահարմարը չեզոք թթվայնությամբ թեթև հողն է: Սերմերը ծաղկամանի մեջ խորհուրդ է տրվում ցանել շարքերով, շատ կարևոր է պարբերաբար ջրելը: Գինձի ծիլերը կերևան ընդամենը մի քանի շաբաթից:

Սամիթ

Տանը սամիթ աճեցնելիս ամենից առաջ պետք է հիշել այն մասին, որ այս բույսը շատ լույս է սիրում: Այն պետք է պարբերաբար ջրել և երկու շաբաթը մեկ անգամ խորհուրդ է տրվում պարարտանյութ տալ:

Մաղադանոս

Խորհուրդ է տրվում ցանելուց մի քանի օր առաջ մաղադանոսի սերմերը պահել ջրի մեջ: Ցանելիս սերմերը պետք է տեղադրել հողի մեջ ոչ ավել, քան 0.5սմ խորությամբ և ծածկել հողի փոքր շերտով: Այնուհետև պետք է ծաղկամանը տեղափոխել մութ տեղ և ջրել մեկ օր անց: Իսկ երբ սածիլները կանաչեն, տեղափոխեք ծաղկամանը արևոտ տեղ:

Հազրեվարդ

Հազրեվարդի սերմերը ճիշտ է ցանել խոնավ հողում փոքրիկ` 15սմ խորություն ունեցող ծաղկամանների մեջ: Սերմերը կաճեն մոտ մեկ ամսում: Կարևոր է հետևել, որ հողի վերին մասը լինի խոնավ:

Եղեսպակ (Шалфей)

Սերմերը ցանելու համար այստեղ հերիք է նաև պլաստիկ բաժակը, բայց ընթացքում այն պետք է տեղափոխել 1.5լ տարողությամբ ծաղկամանի մեջ: Սերմերը պետք է ցանել խոնավ հողում:

Ուրց

Ձեզ պետք կգա 15սմ բարձրությամբ ծաղկաման: Խոնավեցրեք հաղը և տեղադրեք մի քանի սերմ: Այնուհետև ավելացրեք 1սմ հող: Ուրցը պետք է ջրել չափավոր: Խորհուրդ է տրվում ջրել այն ժամանակ, երբ հողն արդեն չորացել է:

Մեղվախոտ (Мелисса)

Մեղվախոտը տնկում են մեկ շարքով 12-15սմ հեռավորության վրա և ջրում են շաբաթական երեք անգամ: Եթե ցանկանում եք ունենալ ավելի շատ մեղվախոտ, ապա պետք է թույլ չտալ, որ ծաղկի: Դրա համար խորհուրդ է տրվում էտել կոկոնները, երբ դրանք ի հայտ կգան, որը, արդյունքում, կավելացնի բույսի ճյուղավորումը:

Վայրի սուսամբար (Օրեգանո)

Այս բույսը այնքան էլ պահանջկոտ չէ: Այն լույս է սիրում, ուստի խորհուրդ է տրվում այն տեղադրել բավականին լուսավոր վայրում: Սերմերը անհրաժեշտ է ցանել 0.5սմ խորությամբ: Սերմերը պետք է ջրել 3-4 օրը մեկ անգամ, իսկ արդեն ծլած բույսը` 2 օրը մեկ անգամ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: