Հայերեն   English   Русский  

Սիրիայում մարտերը կշարունակվեն. ԵՄ-ում Թուրքիայի մշտական ներկայացուցիչ


  
դիտումներ: 333

Ռուսական կողմը հայտարարել է, որ Սիրիայից զորքերը դուրս բերելու որոշումը պետք է լավ ազդակ լինի հակամարտող բոլոր կողմերի համար:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, ԵՄ-ում Թուրքիայի մշտական ներկայացուցիչ Սելիմ Էնելն ասել է, որ չնայած Սիրիայից ռուսական Ռազմաօդային ուժերի դուրսբերմանը՝ այդ երկրում մարտերը կշարունակվեն: «Այն շուտով չի ավարտվի»,-ասել է Էնելը Վիեննայում Սիրիայի պատերազմի մասին խոսելիս:

Մարտի 14-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտպանության նախարարին հրամայել է մարտի 15-ից սկսել Սիրիայից ռուսական խմբավորումները դուրս բերելու գործըթացը, քանի որ, ըստ նախագահի, ՌԴ ռազմաօդային ուժերի առջև դրված խնդիրները կատարվել են:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: