Հայերեն   English   Русский  

​Ժան-Կլոդ վան Դամը՝ Դոնալդ Թրամփի հնարավոր հաղթանակի մասին


  
դիտումներ: 627

Բելգիացի դերասան Ժան-Կլոդ վան Դամը հայտարարել է, որ ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում «Հանրապետական» կուսակցությունից առաջադրված թեկնածու Դոնալդ Թրամփը ընտրությունների ընթացքում հաղթանակ չի գրանցի, քանի որ դա չի թույլատրվի Ռոտշիլդներ և Ռոքֆելերներ ընտանիքների կողմից: Գրում է Russian.rt.com-ը:

«Չէ որ գոյություն ունեն Ռոքֆելերները, ինչպես նաև այնպիսի մարդիկ, ինչպիսիք են Ռոտշիլդները: Դրանք խոշոր ընտանիքներ են, որոնք իշխում են մայրցամաքներում… դրանք այն ընտանիքներն են, որոնց իշխանությունը տարածվել է 1827թ… որոնք առկա են ամեն ուրեք, ինչի մասին մենք խոսում ենք», - դերասանի խոսքերը մեջբերում է Le Grand Journal ամսագիրը:

Նա նաև ընդգծել է, որ նրանք պատկանում են «լոբիստների» խմբին, որոնք վերահսկում են այլ թեկնածուներին, այդիսկ պատճառով ինքնաֆինանսավորվող թեկնածուները, ինչպիսին Դոնալդ Թրամփն է, նրանց համար հետաքրքիր չեն:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: