Հայերեն   English   Русский  

​Արա Գյուլեր. Ստամբուլի լեգենդ ֆիլմի շնորհանդեսը կայացել է


  
դիտումներ: 286

Ստամբուլի ֆրանսիական մշակույթի պալատում տեղի է ունեցել հայտնի ստամբուլահայ լուսանկարիչ Արա Գյուլերի աչքերով պատմվող ՛՛Արա Գյուլեր- Ստամբուլի լեգենդ՛՛ վավերագրական ֆիլմի շնորհանդեսը՝ մասնակցությամբ թուրքական կինոյի հայտնի դեմքերի:

Միջոցառման մասնակիցները ընդգծել են.՛՛Պետք է ողջունել Արա Գյուլերին: Նա Ստամբուլի աչքն է՛՛: Ցուցադրությունից հետո Արա Գյուլերը, պատասխանելով լրագրողների հարցերին, ասել է.՛՛Ես ամենադժվար ընտրությունն եմ կատարել՝ ընտրելով ֆոտոլրագրությունը: Երբ ես ասում եմ՝ ես լուսանկարիչ չեմ, առարկում են : Բոլորը կարող են սեղմել կոճակը: Հիմա արդեն բոլորը հեռախոսներով են լուսանկարում: Կգա ժամանակ, երբ մարդիկ չեն ցանկանա լուսանկարներ օգտագործել: Լուսանկարը կկորցնի իր արժեքը՛՛:

Նոբելյան մրցանակակիր Օրհան Փամուկը և Դողան Հըզլանը ևս մասնակցել են շնորհանդեսին:՛՛Երբ նայում եմ Արա Գյուլերի լուսանկարչական արխիվին, ինձ համար աշխատելը դրախտ գնալու նման զգացողություն է առաջացնում՛՛,-ասել է Օրհան Փամուկը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: