Հայերեն   English   Русский  

Սրտի համաշխարհային օրը


  
դիտումներ: 1295

Սրտի համաշխարհային օրը նշվում է ամեն տարի, սեպտեմբերի 29-ին, 1999-ից` Սրտի համաշխարհային ֆեդերացիայի նախաձեռնությամբ:

Ակցիան հավանության է արժանացել ԱՀԿ-ի ու այլ նշանակալի կազմակերպությունների կողմից: Սկզում այն անց էր կացվում սեպտեմբերի վերջին կիրակին, իսկ 2011-ից հստակ օր է հաստատվել սեպտեմբերի 29-ը:

Օրվա նպատակն է` բարձրացնել ողջ աշխարհում տարածված սիրտ-անոթային համաճարակի վտանգի գիտակցումը հասարակության մեջ:
Այսօր սիրտ-անոթային հիվանդություններից մահացությունն ամենաբարձրն է աշխարհում.ամեն տարի` 17 մլն կյանք: Հիվանդանալու ռիսկը բարձր է արյան բարձր ճնշման, խոլեստերինի ու գլյուկոզայի բարձր մակարդակի,ծխելու, պտուղ-բանջարեղենի անբավարար օգտագործման, ավելորդ քաշի, ֆիզիկական անբավարար ակտիվության դեպքում:




Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: