Հայերեն   English   Русский  

ՀԷՑ-ը միացավ գյումրեցիներին


  
դիտումներ: 835

ՀԷՑ-ը Գյումրու անօթևաններին 13 բնակարան կնվիրի:Այս մասին հայտնեց ՀԷՑ ներկայացուցիչ Կարեն Հարությունյանը «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների հետ հանդիպմանը: Խորհրդի արտահերթ նիստ էր հրավիրվել, որի ժամանակ էլ բարեգործները ներկայացրեցին 2 շահառուի հետ պայմանագրերը: Հաստատումից հետո դրանք ստորագրվեցին:

ՀԷՑ-ը Գյումրու անօթևաններին 13 բնակարան կնվիրի:Այս մասին հայտնեց ՀԷՑ ներկայացուցիչ Կարեն Հարությունյանը «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների հետ հանդիպմանը: Խորհրդի արտահերթ նիստ էր հրավիրվել, որի ժամանակ էլ բարեգործները ներկայացրեցին 2 շահառուի հետ պայմանագրերը: Հաստատումից հետո դրանք ստորագրվեցին:

«Սա ՀԷՑ սեփականատեր պարոն Կարապետյանի նախաձեռնությունն է: Ընկերության միջոցների հաշվին ձեռք է բերվում 10 բնակարան, որոնք կբաշխվեն առացվել վատթար վիճակում գտնվող ընտանիքներին: Բացի դրանից, ընկերության կոլեկտիվի անձնական միջոցների հաշվին ձեռք կբերվեն ևս 2 բնակարաններ և 1 բնակարան էլ ընկերության արհմիութենական կոմիտեի կողմից: Ընդհանուր առմամբ մեր ընկերության կողմից կլինի 13 բնակարանի ձեռքբերում և բաշխում Գյումրի քաղաքում», - հանդիպմանը նշեց Կարեն Հարությունյանը:

«Գյումրին առանց տնակների» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը շնորհակալություն հայտնեց բարեգործության համար: «Այսօր ընկերությունը ցանկություն է հայտնել շտապ կարգով 2 բնակարան արդեն նվիրել, հենց սրանով է պայմանավորված մեր հապշտապ հավաքվելը, որպեսզի ընդառաջենք այն մարդկանց, ովքեր ուզում են մեր քաղաքում բարի գործ անեն», - դիմելով խորհրդի անդամներին` նշեց սրբազանը:

27 տարի տնակներում գտնվող Իզաբելա Չիմանյանի և Աստղիկ Թադևոսյանի ընտանիքների համար այս լուրն անակնկալ էր: ՀԷՑ-ն այս ընտանիքներին և մյուս 11-ին օգնելու ցանկությամբ դիմել է SOS Gyumri նախաձեռնությանը: Մարդկանց անմարդկային պայմանները տեսել են գյումրեցի լուսանկարիչ Հայկ Բարսեղյանի լուսանկարներում: Եվ Հայկի նախաձեռնած բարեգործական ակցիաների շրջանակներում, ինչպես շատ անհատներ ու կազմակերպություններ, ՀԷՑ-ը նույնպես ցանկություն է հայտնել միանալ ակցիային և բնակարան նվիրել: Բայց ինչպես հետո պարզվել է, ընկերությունը չի կարող նման մեծ գումարներ նվիրաբերել անհատի, ուստի անհրաժեշտ է եղել միջոցները փոխանցել որևէ կազմակերպության: Գյումրեցի երիտասարդի նախաձեռնությանը օգնության ձեռք է մեկնել «Գյումրին առանց տնակների» հիմնադրամը: ՀԷՑ-ը հենց այս կառույցի միջոցով էլ կիրականացնի բնակարանների նվիրաբերումը:

Ընտրված երկու ընտանիքներին բարի լուրը ավետել է հենց Հայկ Բարսեղյանը: Նրանք սկզբում չեն հավատացել: Գյումրու քաղաքապետարանում էլ, երբ ստորագրում էին ՀԷՑ-ի հետ պայմանագիրը, դեռ չէին հավատում, որ այսուհետ ոչ թե խոնավ, խարխլված ու փտած տնակում են ապրելու, այլ մարդկային պայմաններում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: