Հայերեն   English   Русский  

Շումերները հավատում էին, որ միայն այս օրն է Արևը (Արևի Աստվածը) ծագում երկգագաթ Masis լեռից


  
դիտումներ: 525

«Շումերները 5000 տարի առաջ գարնանային գիշերահավասարի օրը Արևի (Արևի Աստծո) ծագումն առանձնացնում էին և անվանում zidig/zitik, zedik/zetik»,-կարդում են հայագետ Համլետ Մարտիրոսյանի ֆեյսբուքյան էջում:

«Միայն այդ օրն է Արևը (Արևի Աստվածը) ծագում երկգագաթ Masis լեռից (շումերերեն mas=մաս=«զույգ»): Շումերերեն zidig/zitik, zedik/zetik բառը նշանակում է «ճշմարիտ ծագում, օրինավոր ծագում» և արտահայտում է այն իրողությունը, որ գիշերահավասարի օրը տարվա այն եզակի օրն է, երբ Արևը ծագում է Ճշգրիտ արևելքից:

Սա հայոց նունիմաստ Զադիգ/Զադէգ/Զատիկ բառն է, որը Հայոց ազգային կրոնական համակարգում գործածվել է որպես գիշերահավասարի օրը Արևի Վահէ Աստծո ծագմանը նվիրված տոնի ու ծիսական հանդիսությունների անվանում:

Հին կտակարանի հեղինակներն այս արեգակնային տոնը, որը հին աշխարհում լայն տարածում ուներ, հարմարեցրին Եգիպտոսից հրեաների ենթադրյալ ելքի հետ, իսկ քրիստոնեությունն այն նույնացրեց Քրիստոսի հարության հետ: Արդյունքում տոնը մտնելով օտար միջավայր, վերաիմաստավորվեց, իմա՝ աղճատվեց ու նաև դարձավ շարժական և այդ վիճակով քրիստոնեության հետ վերադառնալով Հայաստան, մոռացության քող քաշեց հազարամյակների հնություն ունեցող ազգային ու ճշմարիտ տոնի վրա: Անդրաշխարհից ծագող հզոր Արևի Աստվածը նույնացվեց մեռելներից հարություն առնող Աստծո հետ: Արևի Աստծո տոնը մոռացվեց, իսկ տոնի անվանումը ս. Մեսրոպ Մաշտոցի շնորհիվ պահպանվեց ազգային հիշողության ու լեզվի մեջ: Նա Աստվածաշնչի թարգմանության մեջ «պասեք» բառի փոխարեն գործածեց հայերեն Զատիկ անվանումը»-գրում է Մարտիրոսյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: