Առևանգված եգիպտական ինքնաթիռի բոլոր ուղևորներն ազատ են արձակվել
դիտումներ: 803
Այդ մասին համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսի հետ ունեցած համատեղ մամլո ասուլիսի ընթացքում:
«Լառնակա օդանավակայանում բոլոր ուղևորներն ազատ են արձակվել: Հույս ունեմ, որ ամեն ինչ բարեհաջող ավարտ կունենա», - հայտարարել է Շուլցը:
Հիշեցնենք, որ առավոտյան անհայտ անձը ուղևորափոխադրող ինքնաթիռ էր առևանգել Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում: Ինքնաթիռը վայրէջք է կատարել Կիպրոսի Լառնակա օդանավակայանում: Ինքնաթիռում 81 մարդ է գտնվել: