Հայերեն   English   Русский  

​Իրանն ապակայունացնում է իրավիճակը Մերձավոր Արևելքում. Պետդեպարտամենտ


  
դիտումներ: 1425

Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Կիրբին հայտարարությամբ է հանդես եկել, որի համաձայն՝ Իրանը ապակայունացնում է իրավիճակը Մերձավոր Արևելքում: Իսկ դրա պատճառը Իրանում բալիստիկ հրթիռների արձակումն է և այն խմբավորումներին ցուցաբերվող աջակցությունը, որոնք ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը ահաբեկչականներ խմբավորումների շարքին է դասում: Գրում է Russian.rt.com-ը:

«Իհարկե մենք շատ ավելի ապահով կզգայինք մեզ և ավելի երջանիկ՝ տեսնելով, որ Իրանը դադարում է ապակայունացնել իրավիճակը տարածաշրջանում, որը արտահայտվում է ահաբեկիչներին և ահաբեկչական խմբավորումներին ցուցաբերվող աջակցությամբ և իհարկե բալիստիկ հրթիռների մշակմամբ և այդ տեխնոլոգիաների փորձարկմամբ», - հայտարարել է Կիրբին:

Հիշեցնենք, որ Իրանի զինված ուժերը մարտի 8-9-ին փորձնական բալիստիկ հրթիռներ են արձակել սեփական արտադրության հրթիռների փորձարկման ավարտական փուլի շրջանակներում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: