Հայերեն   English   Русский  

Արցախյան ազատամարտում ստացած ջարդը մոռացած ադրբեջանցու մտքով կարող էր անցնել նորից հարձակվել. Արցախի հերոս


  
դիտումներ: 533

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Մարտակերտում «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում տիկին Գալստյանը նշեց, որ միայն արցախյան ազատամարտում ստացած ջարդը մոռացած ադրբեջանցի նոր սերնդի մտքով կարող էր անցնել այն ֆանտաստիկ գաղափարը, թե հնարավոր է կայծակնային պատերազմով գրավել Արցախը:

«Ի տարբերություն նրանց, այսօր իրենց հայրենիքը պաշտպանող մեր զինվորները դաստիարակվել են ճշմարիտ սկզբունքներով` թշնամուն չթերագնահատելու, իսկ հարկ եղած դեպքում՝ իրենց հայրերի և ավագ եղբայրների նման ջարդելու հայրենիքի վրա հարձակված թշնամուն»,- նշեց Ժ. Գալստյանը: Անդրադառնալով Մարտակերտում տիրող իրավիճակին՝ ԼՂՀ ԱԺ պատգամավորը նշեց, որ հակառակորդի նախկին ակտիվությունը հիմնականում ճնշվել է, բայց շարունակվում է նոր կամավորական խմբերի ժամանումը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: