Հայերեն   English   Русский  

Մոտավոր հաշվարկներով Ադրբեջանը կրել է 170 մլն դոլարի վնաս, Արցախը՝ 14 մլն դոլարի. Հ. Խուրշուդյան


  
դիտումներ: 523

Տնտեսագետ, "Ժառանգություն" կուսակցության անդամ Հովսեփ Խուրշուդյանն իր ֆեյսբուքյան էջի միջոցով ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի կորուստները՝ գումարային հաշվարկով:

Ադրբեջանի կորուստները.

Խփված 2 Մի-28-ի յուրաքանչյուրի գինը 17-18 մլն դոլար է, երկուսն իրար հետ՝ շուևջ 35 մլն :

Խփված 24 Տ-90 Ս (Т-90С) յուրաքանչյուրի գինը շուրջ 3,2 մլն դոլար է: Եթե անգամ խփված ոչ բոլոր տանկերյն են այս նորագույն մոդիֆիկացիային պատկանում, ապա միջինացված կորուստը ընդամենը կարող է կազմել շուրջ 60 մլն դոլար:

Խփված եւ կորցրած 4 իսրայելյան ԱԹՍ (Դրոն)—ների գինը տատանվում է 0,5-ից մինչեւ 12 մլն դոլարը՝ կախված տեսակից , այնպես որ ամենանվազագույն հաշվարկով կորուստը կազմում է 15-25 մլն դոլար:

Խփված 5 ՀՄՄ-ների (БМП-3) գինը 4-5 մլն է, ընդամենը՝ նվազագույնը՝ 20 մլն դոլար:

Խփված ՏՕՍ-1Ա (Սոլնցեպյոկ)-ի արժեքը որքան գիտեմ անցնում է 25 մլն դոլարը:

Խփված ԲՄ-21 («Գրադ») հրթիռա-հրետանային համակարգի արժեքն է շուրջ 1 մլն դոլար:

Այսպիսով Ադրբեջանի միայն ռազմական տեխնիկայի կորուստը 5 օրում կազմել է շուրջ 160 մլն դոլար: Իսկ ծախսված հրթիռների, արկերի ծավալը, ռազմական գործողությունների նյութական ապահովումը եւ այլ հարակից ծախսերը, սպանված եւ շարքից հանված զինվորականների, հատկապես՝ հատուկ ջոկատայինների պատրաստության, վիրավոր զինծառայողների վրա ծախսվելիք գումարը, բնակչության մեծ զանգվածների տեղափոխման ծախսերը կազմել են նվազագույնը եւս 10-15 մլն դոլար:

Արցախի կորուստները

Խփված Տ-72 14 տանկերի արժեքը շուրջ 7 մլն է:

Ծախսված հրթիռների, արկերի ծավալը, ռազմական գործողությունների նյութական ապահովումը եւ այլ հարակից ծախսերը, սպանված զինվորականների պատրաստության վրա ծախսված եւ վիրավոր զինծառայողների վրա ծախսվելիք գումարը կազմում է նվազագույնը եւս 6-7 մլն դոլար:

Այսպիսով, ամենամոտավոր հաշվարկներով Ադրբեջանի վրա այս 5-օրյա ռազմական ավանտյուրան նստեց 170 մլն դոլար, իսկ Արցախի վրա՝ շուրջ 14 մլն դոլար: Եթե ավելի ճշգրիտ թվեր ունեք՝ խնդրեմ, ասեք՝ ուղղեմ (բայց, խնդրում եմ, հղումներով):





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: