Հայերեն   English   Русский  

Գանձագողի շնորհիվ Սյունիքում ուրարտական ժամանակաշրջանի ուշագրավ գտածոներ են հայտնաբերվել


  
դիտումներ: 974

Մշակույթի նախարարության «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի» փոխտնօրեն, հնագետ, արվեստաբան Հակոբ Սիմոնյանն այսօր մամուլի ասուլիսին հայտնեց, որ օրերս Սյունիքի մարզի Եղվարդ գյուղում գանձագողերի գործունեության հետևանքով հայտնաբերվել է ուրարտական ժամանակաշրջանի ուշագրավ գտածոներ, հաղորդում է Թերթ.am-ը:

Նա հայտնեց, որ բոլոր գտածոները միասին երկու հարյուր օրինակ են. մարտական սակրեր, արվեստի գործեր, և Սյունիքի քննչական բաժինը հայտնաբերելով դա՝ դիմել է Մշակույթի նախարարութանը:


«Զարմանալի հայտնագործություն է կատարվել, առ այսօր մենք ուրարտական ժամանակաշրջանից դեռևս չունեինք այդպիսի գանձ, մետաղե առարկաների հավաքածու, որը հայտնաբերվել էր գանձագողի փնտրտուքի հետևանքով: Սա համաշխարհային երևույթ է»,- ասաց նա և նշեց, որ գտածոները հայտնաբերված տեղանքում հուշարձանի որևիցե հետք չկար:


«Եթե չլիներ այս գանձագողությունը, մենք այդ արժեքները հարյուրամյակներ շարունակ հնարավոր էր չիմանայինք»,- ասաց նա և նշեց, որ թեև գանձագողը մեղավոր է, որ այդպիսի գործունեությամբ է զբաղվել, բայց նրա շնորհիվ ունեցանք այս գանձը:


Հակոբ Սիմոնյանը հայտնեց, որ գանձագողը փորձել է վաճառել գտածը, սակայն հետո աղմուկ է բարձրացել, ոստիկանությունը բացահայտել է և հիմա գտածոն պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնում է:


Ըստ նրա՝ թեև գանձագողը մի քիչ տարօրինակ մարդ է, բայց ցույց է տվել երեք դամբարանադաշտ, որոնք ցուցակագրված չեն եղել: Նա նշեց, որ այդ մարդը յուրահատուկ «հոտառություն» ունի և նշեց, որ լրջորեն մտածում է նրան արշավախմբերում մասնակից դարձնել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: