Հայերեն   English   Русский  

Պետք է ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, որպեսզի հայության այդ հատվածը չենթարկվի ցեղասպանության. պատմաբան


  
դիտումներ: 1292

Հայոց Ցեղասպանություից հետո 2-րդ հարյուրամյակը մտնելով մենք լիովին պատկերացնում են մեր պայքարը պահանջատիրական տեղանկյունից:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանն՝ ապրիլի 24-ին ընդառաջ անդրադառնալով Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին:

Նա նկատեց, որ նախկինում խոսվում էր հատուցումների մասին, սակայն պետական մոտեցման շնորհիվ դա փոխվեց, հատկապես Համահայկական հռչակագրի ընդունումից հետո, ինչ արդյունքում պահանջատիրությունը մտավ օրակարգ:

Պահանջատիրություն ասելով հասկանում ենք Ցեղասպանության հետևանքների վերացում անհրաժեշտություն, այսինքն` հողային և նյութական հատուցման խնդիրը:

Ներկայումս հայ պատմաբաններն այդ ոգով են ստեղծում իրենց աշխատությունները ցույց տալով իրողությունը և կանգ առնելով այն կարոև հանգամանքի վրա, որը կոչվում է հայրենազրկում. «Օրինակ դեկտեմբերին լույս տեսած իմ մենագրությունը կոչվում է «Ցեղասպանություն և հայրենազրկում», այսինքն` մենք պարտավոր ենք ցույց տալ, որ մեզ հետ տեղի է ունեցել ոչ միայն ցեղասպանություն` էթնիկ հողի վրա սպանություն, այլ ևհայրենազրկում: Իսկ երբ խոսում ենք նաև հայրենազրկումից, ապա պատկերացնում ենք, որ հարցը միջազգային դատարանում վիճարկվելու է տարածքայինի և նյութականի ուղղությամբ պայքարի տեսքով»,- ասաց Աշոտ Մելքոնյանը:

Ըստ Պատմության ինստիտուտի տնօրենի՝ այս մոտեցումը թույլ է տալիս հարցը պատմագիտականից պատմաիրավագիտական դաշտ տեղափոխել:

Նա տեղեկացրեց նաև, որ Պատմության ինստիտուտը չորս գիրք է տպագրվել, ևս չորսը ընթացքի մեջ են, որտեղ Հայոց ցեղասպանության մասին գրված է պահանջատիրական և հայրենազրկման ոգով:

Անդրադառնալով քառօրյան պատերազմին` պատմաբանն ընդգծեց, որ պատմությունից դասեր քաղել ենք, որովհետև մենք անցել ենք մի քարքարոտ ճանապարհ, դժվարին, դառը և այդ դառը պտուղներից հետևություն ենք արել և թույլ չենք տա այն կրկնելու մեր հակառակորդներին ու թշնամիներին. «Երբ ցեղասպանության ենթարկվեցինք, բնականաբար ունեինք նաև մեր չափավոր մեղքի բաժինը, հենց առաջին հերթին պանթյուրքիզմի գործոնով պայմանավորված և կարող էինք 15-ին շատ ավելի նվազ կորուստներ ունենալ: Հիմա դասեր ենք քաղել և 88-ի շարժումը, երբ սկսեցինք, շատ ավելի կազմակերպված էր»,- ասաց նա:

Ըստ Աշոտ Մելքոնյանի` այն վայրագությունները, որ այդ չորս օրերի ընթացքում թույլ տվեցին մեր զինվորների ու խաղաղ բնակչության նկատմամբ ադրբեջանցիները, ցույց են տալիս, որ Արցախի հայությունը միանշանակ կենթարկվի ցեղասպանության: Դա ավելորդ անգամ ցույց է տալիս, որ Արցախի խնդրի լուծումն Ադրբեջանի տարածքային ամբողջականություն ասվածի շրջանակներում հնարավոր չէ. «Մեր պարագայում պետք է գնալ ԼՂ ճանաչմանը և պետականության հաստատմանը , որպեսզի հայության այդ հատվածը չենթարկվի ցեղասպանության»,-ասաց նա:

Պատմաբանի խոսքով` ազատագրված տարածքների զիջումը հավասարազոր կլինի Ստեփանակերտի, Շուշիի և Արցախի հանձմանը, քանի որ դա անվտանգության հատված է և նաև պատմական հայկական հողեր են, որոնք մաս են կազմել Դաշտային Արցախին և Խամսայի մելիքությունների հատվածն է:






Մեկնաբանություններ - 1

Anahit     19.04.2016 իսկ ի՞նչու Արցախը չը կցվի Հայաստանին իբրեւ մարզ
Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: