Հայերեն   English   Русский  

Տեղի է ունեցել ՆԱՏՕ-Ռուսաստան հանդիպում


  
դիտումներ: 446

Չորեքշաբթի օրը Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների միջև տեղի է ունեցել բարձր մակարդակի հանդիպում, որն առաջինն է 2014թ.-ից ի վեր:

Ֆրանսիական AFP լրատվականի հաղորդմամբ հանդիպման օրակարգում եղել է Բալթիկ ծովի շրջանում ռազմական լարվածության թուլացման, ինչպես նաև արևելյան Ուկրաինայում շարունակվող ռազմական գործողությունների դադարեցման հարցը:

Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև հարաբերությունները սրվեցին 2014-ին Ղրիմի` Ռուսաստանին միացվելուց հետո, իսկ ավելի ուշ դրանք վատթարացան Սիրիայի պատերազմում Ռուսաստանի ռազմական ներգրավվման պատճառով:

Նշվում է, որ երկու կողմերի հանդիպման օրակարգային հարցերից մեկը եղել է այս ամիս Բալթիկ ծովի վրա տեղի ունեցած միջադեպը, երբ ռուսական ռազմական օդանավերը խիստ մոտեցել են ամերիկյան ռազմանավին, ինչն ԱՄՆ-ի կողմից որակվել է որպես «կեղծ հարձակում»:

ՆԱՏՕ-ի ղեկավար Յանս Ստոլտենբերգը հայտարարել է, որ իրենք չեն վախենում նման դժվարին շրջանում Ռուսաստանի հետ երկխոսություն սկսելուց:

Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Գրուշկոն էլ ասել է, որ իրենք այս հանդիպումը կօգտագործեն Ռուսաստանի արևմտյան սահմանների մոտ ՆԱՏՕ-ի իրականացրած գործողությունների դեմ բողոքելու համար:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: