Հայերեն   English   Русский  

Եգիպտոսի կառավարությունը զբոսաշրջության զարգացման նոր ծրագիր է մշակում


  
դիտումներ: 5097

Եգիպտոսի էկոնոմիկայի նախարարությունը Շարիֆ Իսմայիլի գլխավորությամբ երկրի վարչապետին է ներկայացրել ներգնա և արտագնա տուրիզմի զարգացմանն ուղղված մի նոր նախագիծ: Հաղորդում է arabic.rt.com-ը:

Նոր մշակված «հրատապ զարգացման» ծրագրի համաձայն Եգիպտոսը ամեն տարի պետք է 10 միլիոն զբոսաշրջիկի ընդունի. նախապատրաստական աշխատանքները տարվելու են առաջիկա ամիսներին` թիրախ ունենալով առաջին հերթին ավանդական արաբական շուկանԵգիպտոսի կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնելու ինֆորմացիոն դաշտում տարվող աշխատանքների, մասնավորապես Եգիպտոսի տեսարժան վայրերի մասին պատմող էլեկտրոնային կայքերի և հավելվածների նորացման վրա:

Եգիպտոսի կառավարության ծրագիրը նախատեսում է փոփոխություններ մտցնել նաև երկրի ավիացիայի, հատկապես` ուղիղ չվերթների կազմակերպման հարցում` այդպիսով կանոնավորելով երկրի խաթարված ավիացիոն համակարգը:

Նախատեսվում են լրացուցիչ աշխատանքների ծառայությունների որակի բարձրացման ուղղությամբ:

Հիշեցնենք, որ Շարմ ալ-Շեյխից Սանկտ Պետերբուրգ թռչող ռուսական ուղևորափոխադրող ինքնաթիռի կործանումից հետո Եգիպտոս այցելով զբոսաշրջիկների քանակը կտրուկ նվազել է:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: