Հայերեն   English   Русский  

Ցիպրաս. Թուրքիայի պահանջները խոչընդոտում են ՆԱՏՕ-ի առաքելությունը Էգեյան ծովում


  
դիտումներ: 753

Որբաթ օրը Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հայտարարել է, որ Թուրքիայի կողմից ներկայացվող միակողմանի պահանջները խոչընդոտում են Էգեյան ծովում ՆԱՏՕ-ի իրականացրած առաքելությունը` ուղղված փախստականների և ներգաղթյալների տեղափոխումը կանխելուն: Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը:

Հիշեցնենք, որ մարտին ՆԱՏՕ-ն նավեր է տեղակայել Հունաստանի և Թուրքիայի ափերի մոտ: Հինգշաբթի օրը կազմակերպությունը հայտարարել է, որ Թուրքիայից ծովով Հունաստան գնացող ներգաղթյալների թիվը զգալիորեն նվազել է, սակայն դա չի նշանակում, որ իշխանությունները պետք է թուլացնեն վերահսկողությունը, քանի որ մարդկանց անօրինական տեղափոխությամբ զբաղվողները կարող են նոր ուղիներ մշակել:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգի հետ ունեցած հանդիպումից հետո Ցիրասը հայտնել է, որ տարածաշրջանում լիարժեք վերահսկողություն իրականացնելու համար մի շարք խոչընդոտներ կան, «որոնք բխում են Թուրքիայի միակողմանի պահանջներից և դիրորոշումից»: Ցիպրասն ասել է, որ նաև այդ դիրքորոշման արդյունքում է, որ Թուրքիան սկսել է խախտել Հունաստանի օդային տարածքը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: