Հայերեն   English   Русский  

Անջելինա Ջոլիի գեղեցկության ու հմայքի գաղտնիքները


  
դիտումներ: 804

Հոլիվուդը կերտել է մի շարք լեգենդներ, որոնց շարքում միանշանակ կարելի է դասել Անջելինա Ջոլիին:

Ջոլին հիացմունքի է արժանի ոչ միայն շատերի համար նորաձևության կուռք լինելու, այլև իր էլեգանտության և վայելուչ պահվածքի շնորհիվ: Նա բազմիցս ապացուցել է իր դերասանական տաղանդը մի շարք հանրահայտ ֆիլմերում, որոնցում դերասանուհու անդիմադրելի հմայքը կախարդել է հանդիսատեսին: Հայտնի է՝ բացի դերասանական ոլորտում հանդես գալուց Ջոլին զբաղվում է նաև բարեգործական գործունեությամբ, սցենարներ գրելով և հանդես գալով որպես ռեժիսոր: Իսկ որո՞նք են Անջելինա Ջոլիի արդքան քննարկված գեղեցկության գաղտնիքները: Ահա դրանցից մի քանիսը՝

1.Մաշկի խնամք: Անջելինա Ջոլիի համար ամենակարևորը մաշկի մասին հոգ տանելու գործընթացն է: Դերասանուհին կարծում է՝ յուրաքանչյուր մարդ կարող է բնական գեղեցկություն ունենալ, եթե առողջ ու խնամված մաշկ ձեռք բերի: Նա մեծ ուշադրություն է դարձնում օճառներին, որոնցով լվանում է երեսը՝ երբեք չմոռանալով խոնավեցնել մաշկը, իսկ անհրաժեշտության դեպքում նաև արևապաշտպան քսուկներ օգտագործել:

2.Շպարի բացակայություն: Անջելինա Ջոլին նախընտրում է հանդես գալ առանց շպարի, եթե իհարկե ֆիլմում չի նկարահանվում կամ չի ներկայանում որևէ կարևոր միջոցառման: Պարզվում է՝ դերասանուհին տանել չի կարողանում շպարվել:

3.Շրթունքների և աչքերի գույների ներդաշնակություն: Ջոլին գտնում է, որ շպարվելիս անհրաժեշտ է ուշադրություն դարձնել շրթունքների և աչքերի գույների ներդաշնակությանը: Դերասանուհին խուսափում է չափազանց մուգ գույնի շրթներկ օգտագործել, որպեսզի աչքերի բնական փայլը չկորչի:

4.Քիք-բոքսինգ: Ջոլին կանոնավոր կերպով մարզասրահ է հաճախում, սակայն բացի այդ սիրում է նաև քիք-բոքսինգով զբաղվել: Այս սպորտաձևը օգնում է Ջոլիին ձեռք բերել ճկունություն և դիմադրողականություն:

5.Յոգա: Դերասանուհին շատ հաճախ մկանները կազդուրող յոգայի է հաճախում: Յոգան օգնում է Ջոլիին նաև ազատվել սթրեսից և անհանգստությունից:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: