Հայերեն   English   Русский  

Քիմ Քարդաշյանը զբոսանքի է դուրս եկել եղբոր և նրա սիրելիի հետ


  
դիտումներ: 624

Քիմ Քարդաշյանի եղբոր՝ Ռոբ Քարդաշյանի սիրելի Բլեք Չայնան սկսել է լավ հարաբերություններ հաստատել Քարդաշյան ընտանիքի բոլոր անդամների հետ:

Կալիֆոռնիայում՝ Բևեռլի Հիլզում, Քիմ Քարդաշյանին նկատել են Ռոբի և Չայնայի հետ զբոսնելիս: Նշենք, որ ընդամենը մեկ շաբաթ է անցել այն օրվանից, երբ Բլեք Չայնայի հետ հանդիպել էր Քարդաշյան ընտանիքի ամենակրտսեր անդամը՝ Քայլի Ջեները: Բլեք Չայնայի և Քարդաշյան ընտանիքի հարաբերությունները երբեք հարթ չեն ընթացել: Իրականում Քիմն ու 27-ամյա մոդելը բավական մտերիմ էին մինչ այն պահը, երբ Քայլին սկսեց հադիպել Բլեք Չայնայի նախկին ընկերոջ՝ Թայգայի հետ, ում հետ Չայնան ընդհանուր որդի ունի: Ենթադրվում է, որ Քիմն ինքն է փորձել հաշտեցնել քրոջն ու Չայնային՝ նրանց թշնամանքը համարելով պարզապես կամակորություն: Այն լուրը, թե Քայլի Ջեներն և Բլեք Չայնան մշտապես ընկերուհիներ են եղել, բնականաբար սուտ է, սակայն Քայլին արդեն ավելի հասուն է դարձել և նրան նույնպես դուր չեն գալիս նման հիմար վիճաբանությունները: Աղբյուրը տեղեկացնում է՝ այժմ Քարդաշյանների ընտանիքը նույնիսկ կողմ է Ռոբի և Բլեքի ամուսնությանը, որը շատ շուտով կարող է տեղի ունենանալ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: