Հայերեն   English   Русский  

Առաջարկվում է մեկ տարով հետաձգել սոցիալական վճար կատարելու պարտադիր պայմանի համար նախատեսված առավելագույն ժամկետը


  
դիտումներ: 456

Հովիկ Աբրահամյանը տեղեկացրել է, որ Ազգային ժողով է ուղարկվել «Հարկային օրենսգրքի» նախագիծը. «Այն ենթադրում է խոշորածավալ փոփոխություններ ոչ միայն մոտեցումներում, այլև իրականացման մեխանիզմներում:


Հարկ է, որ բոլոր գերատեսչությունները նկատի ունենան, թե սա ինչպիսի փոփոխություններ կարող է բերել իրենց ոլորտներում, մասնավորապես՝ հաշվի առնելով ծրագրային ապահովման խնդիրները: Հարկ է՝ օր առաջ մտածել այս խնդիրների մասին: Մենք նախատեսում ենք, որ «Հարկային օրենսգիրքը» ուժի մեջ կմտնի 2018 թվականին: Ինձ զեկուցել են, որ ծրագրային ապահովման փոփոխությունները պատրաստ կլինեն միայն 2018 թվականի շեմին: Խորհրդակցելով Հանրապետության Նախագահի հետ և կարևորելով կենսաթոշակային բարեփոխումների սահուն և անխափան ընթացքը՝ առաջարկում եմ հետաձգել սոցիալական վճար կատարելու պարտադիր պայմանի համար նախատեսված առավելագույն ժամկետը մեկ տարով՝ տեղափոխելով այն 2018 թվականի հուլիսի 1-ը: Հանձնարարում եմ ՀՀ ֆինանսների, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարներին՝ պատրաստել համապատասխան օրինագիծ և ներկայացնել կառավարության հաջորդ նիստին»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: