Հայերեն   English   Русский  

Մեր ցողունային բջիջը՝ մեր իսկ առողջության համար

դիտումներ: 4677

Աշխարհի տարբեր երկրներում, բժշկության մեջ վաղուց կիրառելի է ցողունային բջիջներով բուժման մշակույթը, այդ թվում նաև պորտալարից արյան ստացման և բջջային ցողունների հավաքման մեխանիզմը:

Արտասահմանում մասնագետներն անհրաժեշտ են համարում այս գործառույթը հենց մարդու առողջության պահպանման տեսանկյունից: Մանավանդ, երբ արյան քաղցկեղը բազմաթիվ կյանքեր է խլում, անհրաժեշտ է մի պահ կանգ առնել և գիտակցել, որ լեյկոզ հիվանդության արդյունավետ բուժման տարբերակներից մեկը հենց անձի պորտալարից ստացված արյան ցողունային բջիջներն են: Նշենք, որ մեր երկրում արյան քաղցկեղով տարեկան 300 նոր հիվանդ է արձանագրվում:
Ամբողջ աշխարհն արդեն շուրջ երկու տասնամյակ այս գործընթացը կիրառում և ընդունված մեթոդ է համարում մի շարք հիվանդությունների բուժման տեսանկյունից: Այն սկսվել է եվրոպական, ամերիկյան երկրներում, հիմա արդեն` հետխորհրդային տարածաշրջանում: Ռուսաստանում, Ուկրաինայում, Վրաստանում արդեն 4-5 տարի է՝ նմանատիպ կրեոբանկեր են գործում:
Պարզվում է, որ Հայաստանում ևս մի քանի ամիս է, ինչ ստեղծվել է ցողունային բջիջների պահպանման առաջին բանկը: Հայ մասնագետները համոզված են, որ մի շարք հիվանդություններ այսօր հնարավոր կլինի հաղթահարել բուժման այս տարբերակով: Նշենք, որ ծրագիրն իրականացնում է «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» բարեգործական հիմնադրամը «Բիո Ստեմ» հայ-հունական ընկերության հետ համատեղ: «Մենք վերցնում ենք, մշակում, պահպանում հենց մեր ռեեստրում և կարող ենք հետագայում տրամադրել իրենց, այսինքն՝ այսօր անձը հնարավորություն ունի հիվանդության պարագայում հետագայում ոչ թե դոնոր փնտրել, այլ իր իսկ ցողունային բջիջներով սեփական բուժումը կազմակերպել»,- ասում է «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Սևակ Ավագյանը:
Նշենք, որ մարդու օրգանիզմում ցողունային բջիջների անսպառ պաշար կա:
Ցողունային բջիջները ստացվում են երեք եղանակով, որոնց կիրառման մեխանիզմներն էլ տարբեր են: Ամբողջ աշխարհում արյան քաղցկեղով հիվանդների առաջին պաշտպանական գործառույթը քիմիաթերապիան է, այնուհետև ոսկրածուծի և ցողունային բջիջիների փոխպատվաստումը: Արյան ցողունային բջիջները տեղակայված են սպունգաձև ոսկրերի գանգոսկրի, կրծոսկրի և կոնքոսկրի մեջ: Ոսկրածուծից առաջանում են ցողունային բջիջներ, որոնցից էլ` արյան բջիջները: Այս շղթայում որևէ տարր խաթարվելու պարագայում ի հայտ է գալիս լեյկոզ հիվանդությունը:
Ցողունային բջիջներ ստացվում են արյունից, ճարպից և երեխայի պորտալարից: Ճարպային հյուսվածքներից ստացվող ցողունային բջիջներն այսօր լայնորեն կիրառվում են պլաստիկ վիրահատություններում և կոսմետոլոգիայում: Հայաստանն արդեն 3-4 տարի է, ինչ օգտագործում է այդ տեխնոլոգիաները: Հայ պլաստիկ վիրաբույժներն այսօր կարող են լիպոկսացիայի միջոցով ստացված ճարպային հյուսվածքներից առանձնացնել այդ բջիջները և օգտագործել ռեգեներատիվ բժշկության մեջ:
Երեխայի պորտալարից ցողուններ ստանալը հայ բժշկագիտության մեջ նորամուծություն է: Արդեն մի քանի ամիս է` ձևավորվել և գործում է պորտալարային արյան հավաքման կենտրոն:
Կան մի շարք հիվանդություններ (դրանց ցանկը դեռ մեծանալու է), որոնք ապագայում պիտի ցողունային բջիջներով բուժվեն: Դրանք նեյրոդեգեներատիվ հիվանդություններն են` Պարկինսոնի հիվանդությունը, ցրված սկլերոզը, Ալցհեյմերի հիվանդությունը, աուտիզմը և այլն:
Այս հիվանդությունները կարող են բուժվել սեփական ցողունային բջիջներով: Պորտալարարի արյունը հավաքում է ծննդաբերական բաժանմունքում հատուկ նախապատրաստված անձնակազմը: Ռեեստրն արդեն պայմանագիր է կնքել հայաստանյան 10 ծննդատների հետ: Արդեն ցողունային բջիջների հավաքման երկու դեպք է արձանագրվել: Այն կամավոր է, ծնողն է որոշում պահպանել նորածնի ցողունային բջիջները:
Սա անվտանգ և անցավ միջամտություն է և կարող է իրականացվել ինչպես նորմալ ծննդաբերության, այնպես էլ կեսարյան հատման ժամանակ: Արյունն իզոթերմիկ տարայով անհապաղ հասցվում է հատուկ լաբորատոր համալիր, որտեղ որակավորված մասնագետները ցողունային բջիջներն անջատում են արյունից: Ցողունային բջիջների ցանկացած նմուշ ենթարկվում է միջազգային ստանդարտներին համապատասխան պարտադիր թեստավորման` պարզելու արյան խումբը, ռեզուս գործոնը, բջիջների կենսունակությունը սառեցվելուց հետո և դրանց բացարձակ պարունակությունը: Դրանց բոլոր նմուշներն անցնում են վիրուսոլոգիական և բակտերոլոգիական մանրազնին ստուգում: Բոլոր գործողությունների արդյունքներն արձանագրվում և յուրահատուկ թվային գաղտնագրով մտցվում են տվյալների ավտոմատացված բազա: Դրանք պահպանվում են հեղուկ ազոտի մեջ, որը նյութածախս է պահանջում: Այն ծնողները, որոնք ցանկություն կհայտնեն ունենալու իրենց երեխաների ցողունային բջիջների բանկը, պետք է զուտ նյութածախսի դիմաց որոշակի գումար վճարեն, որը, զրուցակցիս վստահեցմամբ, այլ երկրներում նույն ծառայության դիմաց սահմանված գների համեմատ` չնչին է: Մասնագետի հավաստմամբ, այդ պայմաններում բջիջներն ամբողջությամբ պաշտպանված են արտաքին ազդեցություններից, պահպանում են առավելագույն կենսունակություն և կենսաբանական ակտիվություն անսահմանափակ ժամանակահատվածում:
«Մինչև երեխայի չափահաս դառնալը ծնողն է պատասխանատու բջիջների պահպանման համար, չափահաս դառնալուց հետո երեխան պետք է որոշի ցողունային բջիջների ապագան, այսինքն` պահպանել դրանք, թե ոչ: Աշխարհում այս գործնթացը շատ է կարևորվում: Այն ազգապահպան գործընթաց է, և մենք պետք է խրախուսենք այս գործընթացի տարածումը»,- համոզված է «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Սևակ Ավագյանը:
Նշենք նաև, որ աշխարհում գործում է 67 ռեեստր, որոնցում հավաքագրված է շուրջ 22 մլն մարդ: Իր գործունեության ընթացքում հայաստանյան ռեեստրը կարողացել է մոտ 26 հազար դոնոր հավաքագրել, որոնց մեծ մասը՝ 60-65 տոկոսը, Հայաստանից ու Արցախից է, իսկ մնացածը՝ հայաշատ երկրներից:
Լ.Ն

Մեկնաբանություններ - 4

Testingmodpr     14.02.2017 BOARDS by SwS
Данный мод предназначен для рассылки своих объявлений на доски объявлений.
Возможности: размещение своих объявлений, контактных данных и фотографий.
Комплектация: Мод "BOARDS by SwS" + базы досок объявлений (сборка "STD").
Обновления мода под актуальную версию XRumer бесплатно.

ARTICLES & Joomla k2 by SwS
Данный мод предназначен для рассылки своих статьей по каталогам статьей и сайтам Joomla с модулем k2.
Возможности: размещение своих статьей с анкорними ссылками и фотографиями.
Особености: мод сам собирает ссылки на на профили Joomla k2 непосредственно в режиме постинга
Комплектация: Мод "ARTICLES & Joomla K2 by SwS" + база + софт для пост-обработки отчётов.
Обновления мода под актуальную версию XRumer бесплатно.

Testingmodpr     13.02.2017 BOARDS by SwS

Testingmodpr     12.02.2017 BOARDS by SwS

Testingmodpr     11.02.2017 BOARDS by SwS

Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: