Հայերեն   English   Русский  

​Ժպիտի համաշխարհային օրը


  
դիտումներ: 5496

Ժպիտի համաշխարհային օրը նշվում է ամեն տարի, հոկտեմբերի առաջին ուրբաթ օրը: Այդ տոնի համար աշխարհը պարտական է նկարիչ Հարվի Բելին: 20-րդ դարի կեսին նա ապրում էր Ամերիկայում; Ոչնչով նրա արվեստն աչքի չէր ընկնում:

Քննադատները նրանով առանձնապես չեն հետաքրքրվել ու նրա ստեղծագործություններն էլ հազիվ թե անմահության գիրկն անցնեին:

Սակայն, մի անգամ նրան դիմեցին ապահովագրական «State Mutual Life Assurance Company of America» ներկայացուցիչները` խնդրելով վառ ու հիշվող մի խորհրդանիշ ստեղծել` ընկերության այցեքարտը:
Հարվին երկար չմտածեց, վերցրեց ու առաջարկեց պատվիրատուներին այն, որն այսօր բոլոր օգտատերերն առանց բացառության “սմայլիկ” են անվանում` ժպտացող դեղին մռութը:
Դա տեղի է ունեցել 1963-ին: Պատվիրատուներն ընդունեցին աշխատանքը, վճարեցին Բելին 50 դոլար, այդ պատկերով կրծքանշաններ պատվիրեցին ու բաժանեցին ամբողջ անձնակազմին: Հաջողությունը գերազանցեց բոլոր սպասումները: Հաճախորդները հիացած էին նորամուծությունից, ու ընդամենը մի քանի ամիս անց, արտադրվեց ավելի քան 10հազար կրծքանշան:
Ու, շատ շուտով, այդ մռութը հայտնվեց մարզաշապիկներին, բացիկների ու լուցկու տուփերի վրա. նույնիսկ ԱՄՆ փոստային վարչությունն այդ խորհրդանիշով նամականիշ թողարկեց:
Բելը հպարտ էր,դեռևս երբեք մարդկության ու արվեստի պատմության մեջ չի եղել մի աշխատանք, որն այդքան լայն տարածում ունենար ու այդքան եջանկություն, ուրախություն ու հաճույք պատճառեր: Չի եղել ոչինչ, որ այդքան հասարակ ու բոլորին հասկանալի լիներ”,-ասել է նա իր բազմաթիվ հարցազրույցներից մեկի ժամանակ:
Առաջին անգամ Ժպիտի համաշխարհային օրը նշվել է 1999-ին: Նկարիչը համարում էր, որ այդ օրը պետք է լավ տրամադրությանը նվիրվեր: Օրվա կարգախոսն էր` ”Բարի գործ արա: Օգնիր, որ գոնե մեկ ժպիտ հայտնվի”: Ու այդ օրվանից այն նշվում է ողջ աշխարհում, տարբեր ակցիաներով ու ֆլեշմոբերով:
Ամեն տարի, սեպտեմբերի 19-ին էլ նշվում է «Սմայլիկի» ծննդյան օրը:




Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: