Հայերեն   English   Русский  

Աստղեր, որոնք անբուժելի հիվանդությամբ են տառապում


  
դիտումներ: 3721

Աստղերը կարող են լինել գեղեցիկ, հարուստ և ճանաչված, սակայն նրանք նույնպես մարդիկ են, ովքեր բախվում են բազմաթիվ հիվանդությունների հետ՝ այդ թվում անբուժելի:

Սելենա Գոմես

Սելենա Գոմեսը չեղարկեց 2013 թվականին կայանալիք իր շրջագայությունը այն բանից հետո, երբ պարզեց՝ տառապում է գայլախտ հիվանդությամբ: Սելենայի խոսքով ախտորոշումից հետո նա մի շարք բուժումներ անցավ՝ որոշ ժամանակ հեռու մնալով հանրության աչքից: Խրոնիկական բնույթ կրող այս ավտոիմունային հիվանդությունը ավելի մեծ տարածում ունի կանանց, քան տղամարդկանց շրջանում և առաջանում է հիմնականում որդեծնության հասակում: Գայլախտով տառապելու դեպքում անձի մարմինը սկսում է հարձակվել իր իսկ բջիջների վրա, կարծես թե դրանք վնասակար տարրեր են օրգանիզմի համար: Այս երևույթը կարող է հանգեցնել մաշկի վրա բշտիկների, երիկամների հետ կապված խնդիրների առաջացմանը: Այժմ գայլախտը անբուժելի հիվանդություն է համարվում, սակայն հնարավոր է դեղամիջոցների օգնությամբ վերահսկել այն:

Թոմ Հենքս

Թոմ Հենքսը հանրությանը հայտնել է՝ տառապում է շաքարախտով: Ինչպես հայտնի է, այս հիվանդության դեպքում մարդու օրգանիզմը չի կարողանում վերհսկել արյան մեջ շաքարի պարունակության քանակը, ինչը կարող է հանգեցնել սրտի հետ կապված խնդիրների առաջացմանը: Եթե շաքարախտը անընդհատ վերահսկողության տակ չգտնվի, այն կարող է հանգեցնել մի շարք նյարդային խնդիրների առաջացմանը, երիկամների վատ աշխատանքին և նույնիսկ կուրության:

Քիմ Քարդաշյանը 2011 թվականին հայտնաբերել է, որ տառապում է պսորիազ հիվանդությամբ: Նրա մայրը՝ Քրիս Ջեները, նույնպես ունի այս հիվանդությունը: Պսորիազը ավտոիմունային հիվանդություն է, երբ իմունային համակարգը ոչնչացնում է անհրաժեշտ բջիջները վնասակարների փոխարեն: Այս հիվանդության արդյունքում մաշկի վրա հաստ, արծաթագույն թեփուկներով կարմիր հետքեր են առաջանում: Ըստ մասնագետների՝ սթրեսը, զանազան դեղամիջոցների կիրառումն ու ալկոհոլի չարաշահումը կարող են խթանել պսորիազի զարգացումը:

Հյու Ջեքմանը տառապում է մաշկի քաղցկեղով, Ավրիլ Լավինը՝ Լայմի հիվանդությամբ, իսկ Լեդի Գագան և Թոնի Բրեքսթոնը պայքարում են գայլախտ հիվանդությամ դեմ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: