Հայերեն   English   Русский  

Կարեն Մովսիսյանը կխաղա վետերան շախմատիստների աշխարհի առաջնությունում


  
դիտումներ: 739

Հոկտեմբերի 23-ից մինչև նոյեմբերի 5-ը Հունաստանի Կատերինի քաղաքի մարզապալատը կհյուրընկալի վետերան շախմատիստների աշխարհի 24-րդ առաջնության մասնակիցներին:

Ուժերը կչափեն 42 երկրների 175 շախմատիստներ: Պայքարի ոլորտ կներգրավվի նաև 51-ամյա գրոսմայստեր Կարեն Մովիսիսյանը: Նա երկար ժամանակ է բնակվում է Իսպանիայում, սակայն միջազգային մրցասպարեզում ներկայացնում է Հայաստանը:
Կանանց մրցաշարում հանդես կգա 9 երկրի 25պատվիրակ:

Առաջնությունն անցկացվելու է շվեյցարական մրցակարգով: Խաղացվելու է 11տուր: Չեմպիոններին որպես պարգև կհանձնվի 2000-ական եվրո:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: